Արմինֆո. Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչև 3.1%, մինչև 3.3-3.6% արագացումով 2017-2018 թվականներին: Ինչպես նշված է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունների վերաբերյալ` «Polarization and Populism» նոյեմբերի զեկույցում, Հայաստանի տնտեսական աճի տեմպերի չափավոր արագացումն սպասվում է միջնաժամկետ հեռանկարում, համաշխարհային տնտեսության աշխուժացման և Ռուսաստանի տնտեսության վերականգնման և ռեցեսիայից դուրս գալու հետ միասին: Ըստ Համաշխարհային բանկի վերլուծաբանների, ավելի բարձր աճ արձանագրելուն խանգարում են տնտեսության կառուցվածքային թերությունները և ներքին պահանջարկի դանդաղ ակտիվացումը, ինչպես նաև դրամական փոխանցումների չվերականգնված հոսքերը:
Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը, ըստ ՀԲ փորձագետների, կարող է ծառայել արդյունաբերական հատվածը, որով 2016 թվականին կանխատեսում է 7,4% աճ (2015-ին` 3,6%), դանդաղելով 2017-2018 թվականներին, մինչև 4,3-3,5%, ինչի ֆոնի վրա գյուղատնտեսության ոլորտում սպասվում է աճի կտրուկ անկում`մինչև 1,2% (2015-ին` մինչև 13,2%), արագանալով 2017-2018 թվականներին 1.5-1.8%, իսկ ծառայությունների ոլորտում կանխատեսվում է միայն 0.3% աճ (2015-ին `3.2% անկում), արագանալով 2017-2018 թվականներին մինչև 3,9-5,5%: Աղքատության մակարդակը, ըստ Համաշխարհային բանկի կանխատեսումների, կնվազի, 2015-ի 25,6%-ից մինչև 24,9% 2016-ին, իսկ հետագայում, 2017- 2018 թվականներին կնվազի մինչև 24,1-23,2%:
Հարկերի թույլ հավաքագրումը, չափավոր տնտեսական աճը և սոցիալական ծառայությունների աճող պահանջարկը կճնշի պետական բյուջեին մինչև 2016 թվականի վերջը: Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում 2016 թվականին կկազմի 4,2%, 2017 և 2018 թվականներին համապատասխանաբար նվազելով 3.1% և 2.3%, 2015-ի 4,8% -ի համեմատ: Ընդ որում բյուջեի դեֆիցիտի կրճատումը միջնաժամկետ հեռանկարում սպասվում է եկամուտների աճի տեմպերի արագացման հետ կապված:
Ընթացիկ հաշվի դեֆիցիտը ՀՆԱ-ի կառուցվածքում 2015 թվականի`7,6% -ից մինչև 2.6%, նվազումից հետո 2016-ին մի փոքր կբարձրանա - 2.8%, իսկ 2017-2018 թվականներին կաճի մինչև 3.1-3.3%: Պետական պարտքի մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում 2015 թվականի 48,8%-ից 2016-ին կաճի մինչև 52,5%, 2017-2018 թվականներին աճելով մինչև 53,8-53,5%: Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) մասնաբաժինը ՀՆԱ-ի կառուցվածքում 2015 թվականի 1,6% -ից 2016-ին կաճի մինչև 2,5%, պահպանվելով այդ մակարդակում 2017 թվականին, իսկ 2018-ին կնվազի մինչև 2,4%:
ՀԲ զեկույցում նշվում է, որ վերջերս ընդունված Հարկային օրենսգրքի շնորհիվ, որն ուղղված է հարկային բազայի ընդլայնմանը, հարկային դրույքաչափերի օպտիմալացմանը, հաջողվի միջնաժամկետ հեռանկարում հասնել ֆիսկալ կոնսոլիդացիայի, 2017-2019 թվականներին ներքին եկամուտները ՀՆԱ-ի մոտ 3%-ին հասցնելու հաշվին: 2016 թվականին Իրանի վրայից էմբարգոյի հանումը Հայաստանի համար ապրանքների սպառման նոր շուկաներ է բացում, Իրանի և Ռուսաստանի միջև ցամաքային միջանցքով: Բացի այդ, Համաշխարհային բանկը փորձագետները գտնում են, որ Հայաստանի հասանելիությունն իրանական նավթին կարող է մեծացնել մրցակցությունը ներքին էներգետիկ շուկայում և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից վառելիքի ներկրումից:
Այնուամենայնիվ, Համաշխարհային բանկի վերլուծաբանների կարծիքով, ապագայում Հայաստանի տնտեսությունը կարող է ենթարկվել զգալի ռիսկերի, մասնավորապես, սահմանափակ ֆիսկալ հնարավորութոյւնների պայմաններում արտաքին միջավայրի ցանկացած փոփոխություն կամ Հայաստանից արտահանվող հիմնական մետաղների գների վերականգնման դանդաղում, տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման համար պարունակում է զգալի ռիսկեր:
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով Համաշխարհային բանկը 2016 թվականին կանխատեսում է համեստ աճ`0.7%, իսկ 2017-2018 թվականներին մինչև 2.3-2.6% արագացում:
Նշենք, որ ԱՄՀ նորացված կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2016 թ. բարելավվել է մինչև 3.2% (նախկինում կանխատեսումը`2,25-2,5%), արագանալով 2017 թվականին մինչև 3.4%: Բացի այդ, ԱՄՀ-ն իր զեկույցում Հայաստանը դիտում է որպես գների դինամիկայի առաջատար, 2016 թվականի արդյունքներով կանխատեսելով ոչ թե գների աճ, այլ 0,5% անկում: ՎԶԵԲ-ը Հայաստանի համար 2016-ին կանխատեսում է 2% տնտեսական աճ: Ըստ պետբյուջեի, 2016-ին գնաճը Հայաստանում նախատեսվում է 4% (+/- 1,5%), իսկ ՀՆԱ աճը`2,2%, 2017-ին արագանալով մինչև 3,2%: Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, ՀՆԱ-ի աճը 2016-ին վերանայվել է դեպի դանդաղում`մինչև 2.8-3.4%, նախորդ`2.7-3.6% փոխարեն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է 0,4%, 2015 թվականի նույն ժամանակահատվածի 3,5% համեմատ: ՀՆԱ դինամիկան դրական մակարդակում հիմնականում պահել են ծառայությունների ոլորտը (7,7%) և արդյունաբերության ոլորտը (6.5%), նախորդ տարվա համեմատ աճի տեմպերը համապատասխանաբար արագացնելով`2.8% և 4,6%: Ընդ որում, գնանկումը հունվար-հոկտեմբերին կազմել է 3,1%, նախորդ տարվա գնանկումը`2,4%: 2015-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը դանդաղեց մինչև 3%, 2014-ի 3,6% -ի համեմատ, իսկ գների դինամիկան 2015 թվականին փոխարինվեց 0,1% գնանկումով: