Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2016 14:52
Նաիրա Բադալյան

Վիճակագրական ծառայության վերջին տվյալները զարմացրել են Հայաստանի գործատուների միության նախագահին, նա կոչ է արել քննարկել խորհրդարանում

Վիճակագրական ծառայության վերջին տվյալները զարմացրել են Հայաստանի գործատուների միության նախագահին, նա կոչ է արել քննարկել խորհրդարանում

Արմինֆո. Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալները զարմացրել են Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանին: «Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանել, թե ինչպես տնտեսական ակտիվությունը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին դանդաղել է մինչև 0.4%, 2015 թվականի 10 ամիսների 3.5%-ից հետո: Միակ ենթադրությունը, հաշվի առնելով, որ հաշվարկների մեթոդաբանության փոփոխության մասին ոչ ոք չի հայտարարել, դա այն է, որ այդ ծառայության կողմից մինչ օրս հրապարակվող թվերը խիստ ուռճացված են»,-հայտարարել է Գագիկ Մակարյանը նոյեմբերի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

 

Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունը նման է հաճելի տեսքով բուրգերի, որը պատված է ախորժալի կրեմով, որը, սակայն, ներսից քայքայվում է, դրա համար էլ երկրում տիրող իրավիճակի մասին անհնար է դատել: Իսկ այսօր, ամենայն հավանականությամբ, արդեն չկա «թվեր նկարող» թիմը: Արդյունքում, հանրությանը ներկայացվել է տնտեսական ներկայիս վիճակի իրական պատկերը: Այսպիսով, ըստ փորձագետի, ստացվում է, որ մինչ օրս զանազան պետական գերատեսչություններ այնքան էլ անկեղծ չեն եղել, թաքցնելով իրենց ոլորտների իրական վիճակը:

 

Ռետրոսպեկտիվ հայացքը Մակարյանին թույլ է տալիս գալ եզրակացության, որ դեռ հոկտեմբերին այդ տվյալները հայտնի էին կառավարության նոր ղեկավար Կարեն Կարապետյանին, ով հոկտեմբերի 15-ին երկրի խորհրդարանում հայտարարեց, որ տնտեսության իրական վիճակը «չափազանց ծանր է»: «Հավանաբար ճիշտ էր Հրանտ Բագրատյանը, ով բազմաթիվ անգամ ասում էր, որ անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել Ազգային վիճակագրության ծառայության ղեկավարին, քանի որ նա շարունակում է զբաղվել գեղարվեստական ստեղծագործությամբ, ինչն ընդհանուր ոչինչ չունի տնտեսության իրական վիճակի հետ»,- հայտարարել է Մակարյանը, կոչ անելով մտածել այն մոտիվների մասին, որոնք նրան մղել են այդ գործողություններին:

 

Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, դեռ ամեն ինչ կորած չէ: Երկրի տնտեսության փոքր մասշտաբները և ճիկունությունը կարող են օգնել շատ արագ վերականգնվել, եթե այդ ուղղությամբ լինեն իրական մտադրություններ և քայլեր: Նրա կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կոռուպցիայի դեմ: «Հայաստանի տնտեսության ամենամեծ չարիքը եղել և մնում է կոռուպցիան, որն արտադրում է «ստվեր»: Այն աճում և ընդլայնվում է, կուլ տալով տնտեսական աճի արդյունքները և ներուժը: Այսօր «ստվերը» կազմում է ՀՆԱ-ի 30-50%-ը, այսինքն, մինչն հաշվով 5 մլրդ.դոլար տարեկան: Հետևաբար, բյուջեն զրկվում է մոտ 1-1.2 մլրդ.դոլարից»,-հայտարարել է Մակարյանը:

 

Ըստ փորձագետի, համապատասխան պետական գերատեսչություններն աշխատում են անարդյունավետ կամ ոչ լրիվ ուժով: Տնտեսական զարգացման, տարածքային կառավարման և գյուղատնտեսության նախարարությունները պետք է աշխատեն միավորված և կանխատեսեն տնտեսության առանձին ոլորտների աճի ներուժը: «Եվ եթե դա չի արվում, ապա առաջանում է լիովին տեղին հարց, կապված պաշտոնյաների իրավասության և պրոֆեսիոնալիզմի հետ»,-հայտարարել է նա: Մակարյանը որոշակի ակնկալիքներ ուներ նաև էկոնոմիկայի նախարարության ղեկավարի փոփոխությունից, բայց այսօր նրա համար պարզ է դարձել, որ այդ գերատեսչության այն դեպարտամենտները, որոնք պատասխանատու են իրականացվող տնտեսական քաղաքականության իրականացման համար, չեն աշխատում իրական պրակտիկ արդյունքի վրա:

 

Այս առումով Գագիկ Մակարյանն Ազգային ժողովին կոչ է արել արձագանքել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներին: «Խորհրդարանի անդամները պետք է հասկանան, թե որտեղից են հայտնվում այդ թվերը, որքանով են դրանք հիմնավորված և ինչու է առաջացել նման իրավիճակ, և ընդհանրապես, ուր ենք մենք շարժվում», - ասել է փորձագետը:

 

Նշենք, որ 2016 թվականի հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվությունը Հայաստանում դանդաղել է 0.4%, 2015 10 ամիսների թվականի 3.5% -ի փոխարեն, իսկ շարժիչ ուժը շարունակում են մնալ միայն սպասարկման ոլորտը և արդյունաբերական հատվածը: 2014 թվականի նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվության աճը կազմում էր 4.2%: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, միայն հոկտեմբերին արձանագրվել 18.7% անկում, տարեկան անկումը`7.8%, մինչդեռ դրանից մեկ տարի առաջ հոկտեմբերի անկումը կազմել էր 13.5%, 2.7% տարեկան դրական դինամիկայի պայմաներում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000