Արմինֆո. Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով:
«ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչև այս իրականացված աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվեցին թվով 5 ԾԻԳ-եր: Այժմ օտարերկրյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացված վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ: Այնտեղ, եթե հիշողությունս չի դավաճանում, 11 ԾԻԳ է, մի քանի խմբեր են, բաժիններ են, փակ բաժնետիրական ընկերություններ են և այլն: Առաջարկում ենք մեկնարկել ԾԻԳ-երի օպտիմալացման հաջորդ փուլը: Հանձնարարում եմ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար պարոն Գաբրիելյանին՝ ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին բանակցել օտարերկրյա և միջազգային վարկատու կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակի, ինչպես նաև դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ: Առաջարկում եմ քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակն առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք. 11 ԾԻԳ-ից պետք է մնա 5-ը, բոլոր հարակից կառույցները, բաժինները, ստորաբաժանումները նախարարություններում պետք է վերանան, փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:
Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է Կարեն Կարապետյանն առաջարկել է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |