Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2016 14:35
Նաիրա Բադալյան

«Նաիրիտցիները» բաց նամակով դիմել են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանին

«Նաիրիտցիները» բաց նամակով դիմել են ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանին

Արմինֆո. Երևանի «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիները բաց նամակով դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր Սամվել Կարապետյանին:

Ինչպես ասված է նամակում, 2015 թվականի ապրիլի 7-ին  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել էր դատարան, գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 28-ին բավարարեց հայցը և գործարանը սնանկ ճանաչվեց: Քանի որ «Նաիրիտը» չի կատարել սպառված էլեկտրաէներգիայի դիմաց իր պարտավորությունները, որոնք, ըստ դատարանի ոոշման, կազմում են 1 մլրդ.235 մլն.3 հազ.232 դրամ (ավելի քան 2,6 մլն.դոլար):

«Վճիռն անսպասելի և անասելի ցավոտ էր մեր՝ նաիրիտցիներիս համար»,-ասված է նամակում: Նամակի հեղինակները նշում են, որ բոլորովին վերջերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի՝ հայտարարվում է մրցույթ՝ նպատակ ունենալով Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր, և հրավիրվում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ՝ մինչև 2017 թվականի հունվարի 20-ը, ժամը 15։00-ն։

Հայտնի է, որ վերջին ամիսներին, ըստ նամակի հեղինակների, ասպարեզում են Նաիրիտում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող կազմակերպություններ, սակայն Նաիրիտի սնանկության վճիռը փաստացի արգելք կհանդիսանա այդ ընկերությունների համար, և Նաիրիտը վերջնականապես կգնա լուծարման ճանապարհով։ «Ստացվում է՝ մրցույթի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ գործարանը սնանկ ճանաչելու արագացված որոշմամբ Նաիրիտը կարող է զրկվել երբևիցե վերագործարկվելու հնարավորությունից»,-հայտարարումն են նաիրիտցիները։

Նրանք նշում են, որ բոլորին է հայտնի Սամվել Կարապետյանի կողմից ծավալվող բարեգործական նախաձեռնությունները: Հաշվի առնելով ՀԷՑ սեփականատիրոջ  հնարավորությունները, նրանք կոչ են անում ժամանակավորապես դադարեցնել Նաիրիտ գործարանի սնանկության վճիռը՝ մինչև մրցույթի ավարտը՝ 2017 թվականի հունվարի 20-ը։ «Հայտարարված մրցույթն ու դրա արդյունքում ստեղծվող հնարավորությունները՝ Նաիրիտը վերականգնել և վերաթողարկել վերստին՝ կարող է իրականանալ միայն Ձեր կողմից այդ վճիռը ժամանակավորապես կասեցնելու դեպքում, ինչի հնարավորությունը, որպես ՀԷՑ-ի սեփականատեր՝ բնականաբար ունեք»,-հայտարարել են գործարանի նախկին աշխատակիցների համակարգող խմբի անդամները։

Նշենք, որ ավելի վաղ գործարանի վերագործարկման իրենց շահագրգռվածությունն են հայտնել ինչպես գործարանի աշխտանքային կոլեկտիվը, այնպես էլ՝ EU-ASIA Business Finance Centre հոլդինգը, որը պատրաստ է մինչև 150 մլն եվրո ներդնել ՙՆաիրիտ՚ գործարանում: Իսկ ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով։ Նախարարությունը հրավիրել է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ /նամակ/, որին կարող է կցվել նաև Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նախնական ծրագիր։  Հետաքրքրության հայտը պետք է ներկայացնել մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտ» գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է  բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑ» ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է   թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ:  ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտի» արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում կապիտալ ծախսերը 70 տոկոսով թերակատարվել են։ Առավելապես «աչքի են ընկել» Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ ԲՏԱ նախարարությունը2025 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում կապիտալ ծախսերը 70 տոկոսով թերակատարվել են։ Առավելապես «աչքի են ընկել» Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաեւ ԲՏԱ նախարարությունը
Հայաստանի փոխվարչապետն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը քննարկել են համագործակցության առաջնահերթ ուղղությունները
Նախարար. Հայաստանը 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքսումՆախարար. Հայաստանը 3 հորիզոնականով բարելավել է դիրքերը Գլոբալ ստարտափ էկոհամակարգի ինդեքսում
Փորձագետ. Կարճաժամկետ ցուցանիշների մոլուցքը երկիրը կզրկի տնտեսական ինքնիշխանությունիցՓորձագետ. Կարճաժամկետ ցուցանիշների մոլուցքը երկիրը կզրկի տնտեսական ինքնիշխանությունից
Հայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 5,2% - ով՝ հասնելով 5,4 մլրդ դոլարիՀայաստանի ՀՆԱ-ն 2025թ. առաջին եռամսյակում աճել է տարեկան 5,2% - ով՝ հասնելով 5,4 մլրդ դոլարի
ՊԵԿ նախագահը մեծ ռիսկեր չի տեսնում բյուջեում ամրագրված հարկերի ցուցանիշի ապահովման համարՊԵԿ նախագահը մեծ ռիսկեր չի տեսնում բյուջեում ամրագրված հարկերի ցուցանիշի ապահովման համար
Հայաստանում 900 հազար հայտարարատուներից իրենց եկամուտների համար հարկայինին է հաշվետու եղել ընդամենը շուրջ 54 հազարըՀայաստանում 900 հազար հայտարարատուներից իրենց եկամուտների համար հարկայինին է հաշվետու եղել ընդամենը շուրջ 54 հազարը
Պետբյուջեից մոտ 220 հազար դոլար կհատկացվի ԱՆԻՖ-ին՝ 2024 թվականի շահութահարկը վճարելու համարՊետբյուջեից մոտ 220 հազար դոլար կհատկացվի ԱՆԻՖ-ին՝ 2024 թվականի շահութահարկը վճարելու համար
Գեզի տերմինալում իրավիճակի մասին. Էկոնոմիկայի նախարարը չի կարծում, թե Վրաստան իր այցը կարող է ավելի շատ բան փոխել, քան՝ վրացի գործընկերների հետ ամենօրյա շփումներըԳեզի տերմինալում իրավիճակի մասին. Էկոնոմիկայի նախարարը չի կարծում, թե Վրաստան իր այցը կարող է ավելի շատ բան փոխել, քան՝ վրացի գործընկերների հետ ամենօրյա շփումները
Էկոնոմիկայի նախարար. Զբոսաշրջության նոր ռազմավարության շրջանակում Մերձավոր Արեւելքը Հայաստանի համար կդառնա առաջնային շուկաներից մեկըԷկոնոմիկայի նախարար. Զբոսաշրջության նոր ռազմավարության շրջանակում Մերձավոր Արեւելքը Հայաստանի համար կդառնա առաջնային շուկաներից մեկը
Հայաստանը կչեղարկի Բահրեյնի, Օմանի, Սաուդյան Արաբիայի քաղաքացիների և ԱՄՆ-ում, ԵՄ-ում և ԱՄԷ-ում կացության կարգավիճակ ունեցող անձանց մուտքի վիզաներըՀայաստանը կչեղարկի Բահրեյնի, Օմանի, Սաուդյան Արաբիայի քաղաքացիների և ԱՄՆ-ում, ԵՄ-ում և ԱՄԷ-ում կացության կարգավիճակ ունեցող անձանց մուտքի վիզաները
ԵՏՀ-ը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է Սերբիայի հետ առևտրի աշխուժացումըԵՏՀ-ը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկել է Սերբիայի հետ առևտրի աշխուժացումը
Հայաստանի փոխվարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստինՀայաստանի փոխվարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին
Լավրով. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարի տպավորիչ արդյունք է ցույց տվելԼավրով. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն անցած տարի տպավորիչ արդյունք է ցույց տվել
Գագիկ Մակարյան. Վրաստանն ահաբեկչություն  է իրականացնում Հայաստանի կոնյակի արտադրության նկատմամբԳագիկ Մակարյան. Վրաստանն ահաբեկչություն  է իրականացնում Հայաստանի կոնյակի արտադրության նկատմամբ
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումըIDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Իշխանությունները մտադիր են երկարաձգել Իշխանությունները մտադիր են երկարաձգել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի ՝ ՀՀ տարածքում էլեկտրաէներգիայի երաշխավորված մատակարարման բացառիկ լիցենզիան
Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունըՁեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը
Հայաստանը նախատեսում է հետվճարի մեխանիզմ ներդնել զբոսաշրջության ոլորտումՀայաստանը նախատեսում է հետվճարի մեխանիզմ ներդնել զբոսաշրջության ոլորտում
Մինչեւ 2030 թվականը Հայաստանը ծրագրում է զբոսաշրջության ոլորտի եկամուտը հասցնել մինչեւ տարեկան 3 մլրդ դոլարիՄինչեւ 2030 թվականը Հայաստանը ծրագրում է զբոսաշրջության ոլորտի եկամուտը հասցնել մինչեւ տարեկան 3 մլրդ դոլարի
Team Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցըTeam Telecom Armenia-ն Տավուշում ամբողջովին վերազինել է բջջային ցանցը
Նշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայումՆշանակալի իրադարձություն․ Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-իցԵրևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից
 Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր Կոնվերս Բանկը միանում է Եվրո-Ասիական Կապիտալի Շուկաների Միության համաժողովին որպես Ոսկե հովանավոր
Հայաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ 44 տոննա քաշով իրանական բեռնատարներն ազատել ճանապարհային հարկի վճարումիցՀայաստանի իշխանությունները մտադիր են մինչեւ 44 տոննա քաշով իրանական բեռնատարներն ազատել ճանապարհային հարկի վճարումից
«Ազիմուտ» ընկերությունը Հայաստան է առաքել ռադիոփարոս՝ օդանավերի կառավարման համար«Ազիմուտ» ընկերությունը Հայաստան է առաքել ռադիոփարոս՝ օդանավերի կառավարման համար
ԱԶԲ-ն միացավ Հյուսիս-Հարավ միջանցքի հարավային հատվածի կառուցմանըԱԶԲ-ն միացավ Հյուսիս-Հարավ միջանցքի հարավային հատվածի կառուցմանը
Քոչարյան. Իրանից Հայաստան գազատարն ի սկզբանե տարանցիկ որեւէ հնարավորություն չէր ենթադրումՔոչարյան. Իրանից Հայաստան գազատարն ի սկզբանե տարանցիկ որեւէ հնարավորություն չէր ենթադրում
Վիեննայում կայացել է Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստՎիեննայում կայացել է Հայաստանի և Ավստրիայի միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ
Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համարՓոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար
Պետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթները Ֆինանսների նախարարությունից կփոխանցվեն Պետական վերահսկողական ծառայությանըՊետբյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության գործառույթները Ֆինանսների նախարարությունից կփոխանցվեն Պետական վերահսկողական ծառայությանը
Team Telecom Armenia-ն հայտարարել է 5G ցանցի գործարկման մասինTeam Telecom Armenia-ն հայտարարել է 5G ցանցի գործարկման մասին
Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումըRocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն էԿոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է
ԱԶԲ ծրագրի ղեկավար. Բանկի ծրագրով նախատեսված 46 դպրոցներից 23-ն արդեն վերականգնվել էԱԶԲ ծրագրի ղեկավար. Բանկի ծրագրով նախատեսված 46 դպրոցներից 23-ն արդեն վերականգնվել է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. մայիսի 12-16-ը դոլարային գործարքներն աճել են
«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ«Թանգարանների գիշերը»՝ Ակբա բանկի հետ
ԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդԱրարատԲանկ․ ապագա ուսանողից՝ առաջնորդ
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Հայաստանի ֆինանսների նախարարը Լոնդոնում հանդիպել է ՎԶԵԲ-ի նախագահի հետՀայաստանի ֆինանսների նախարարը Լոնդոնում հանդիպել է ՎԶԵԲ-ի նախագահի հետ
25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank25% idcoin՝ բոլոր ավիաընկերություններից տոմս գնելիս․ IDBank
ԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվությունԶՊՄԿ-ն առաջինը Հայաստանում կներկայացնի կենսաբազմազանության կառավարման վերաբերյալ հաշվետվություն
Հայաստանի շուկան ի վիճակի չէ կադրերով ապահովել ժամանակակից մրցակցային բիզնեսը, հատկապես՝ հանքարդյունաբերության հատվածումՀայաստանի շուկան ի վիճակի չէ կադրերով ապահովել ժամանակակից մրցակցային բիզնեսը, հատկապես՝ հանքարդյունաբերության հատվածում
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանըԿոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են երկու վարկային համաձայնագիր՝ 8 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ուղղված ՓՄՁ-ների և «կանաչ» նախագծերի աջակցությանը
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջՀայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Հայաստանից Իրան մատակարարվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4,5%Հայաստանից Իրան մատակարարվող ապրանքների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կնվազի 20%-ից մինչև 4,5%
Հայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորություններըՀայաստանի իշխանությունները ցանկանում են բարձրացնել երկրի ռազմարդյունաբերական համալիրի հնարավորությունները
Հայաստանը կրկնապատկում է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների գումարըՀայաստանը կրկնապատկում է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի շրջանակներում մեկ լիզինգառուի կողմից ձեռք բերվող լիզինգի առարկաների գումարը
Հայաստանը երկարաձգում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման համար ԱԶԲ-ի վարկի փակման ժամկետըՀայաստանը երկարաձգում է Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարեկարգման համար ԱԶԲ-ի վարկի փակման ժամկետը
Կառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտըԿառավարությունը մերժել է «ԷԿՈՍ» ԱՏԳ շահագործողների ռեեստրում ներառելու համար «ԿԱՊԻՏԱԼ ՄԱՐԿԵԹՍ ԻՆԹԵՐՆԵՅՇԸՆԸԼ ԴԵՅԹԱ» ՍՊԸ  հայտը
Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի Ինեկոբանկը 15 մլն դոլար կստանա ՎԶԵԲ-ի "Կանաչ օրակարգի" շրջանակում
Փորձագետ. «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրիՓորձագետ. «արևային պաթոսը» վերածվում է ոչ թե էներգետիկ անվտանգության, այլ «էներգետիկ անվստահության» աղբյուրի
Դիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներումԴիվանագետ. ԵՄ-ը նախատեսում է  2,36 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում
Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահինՓաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահին
ՀԷՑ-ի 2025թ. ներդրումային ծրագիրն ուղղված է առավել մաշված և խոցելի ենթակայանների արդիականացմանըՀԷՑ-ի 2025թ. ներդրումային ծրագիրն ուղղված է առավել մաշված և խոցելի ենթակայանների արդիականացմանը
ՀԾԿՀ ղեկավար. 2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխՀԾԿՀ ղեկավար. 2025 թվականին էլեկտրաէներգիայի սակագինը կմնա անփոփոխ
ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն. աշխատանքների ժամանակացույցի համաձայն՝ նոր ԱԷԿ-ի մոդելի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն 2026 թվականինԱԷԿ-ի գլխավոր տնօրեն. աշխատանքների ժամանակացույցի համաձայն՝ նոր ԱԷԿ-ի մոդելի վերաբերյալ առաջարկները կներկայացվեն 2026 թվականին
Հայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջՀայաստանի փոխվարչապետն ու Իրանի դեսպանը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ
Հայաստանի ապահովագրական շուկան սկսել է կրճատել փոխհատուցումներըՀայաստանի ապահովագրական շուկան սկսել է կրճատել փոխհատուցումները
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀԸԳՀ ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՀԸԳՀ ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
23.05.2025
RUB4.80-0.03
USD383.77-0.67
EUR435.581.47
GBP518.132.98
CAD277.930.94
JPY26.770.01
CNY53.420.07
CHF464.44-0.48