Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի կառավարության կողմից մայր գազատարի բաժնետեմսերի 25%-ի հնարավոր վաճառքի առնչությամբ մտահոգվելու հիմքեր առայժմ չի տեսնում:
Կարեն Կարապետյանի խոսքով, ներկայումս խոսքը միայն մտադրությունների մասին է: «Բայց եթե անգամ Վրաստանի կառավարության կողմից համապատասխան որոշում ընդունվի, Հայաստանի համար ռիսկեր չեմ տեսնում»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ 25%-ը հարց չի լուծում: Բայց ռիսկերը կարող են մեծանալ, եթե տոկոսներն ավելանան: «Այդ դեպքում մենք բանակցություններ կանցկացնենք հարևան Վրաստանի հետ»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Նշենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկավիլին՝ հայտնել էին, որ եթե լինի համապատասխան շուկայական կոնյունկտուրա, Վրաստանի կառավարությունը կքննարկի ֆոնդային բորսայում պետությանը պատկանող «Վրաստանի երկաթուղիների», ինչպես նաև «Նավթի և գազի կորպորացիայի» 25 տոկոս բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման հարցը: Ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը /SOCAR/ հայտարարել էր վրացական գազատարը գնելու մտադրության մասին: Ռուսական գազի Հայաստան տարանցումն ապահովվում է հենց այդ գազատարի միջոցով, և ռազմավարական նշանակություն ունեցող այդ գազատարի մի մասի օտարման մասին որոշումը մտահոգությունների տեղիք է տալիս հայկական կողմի համար:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |