Արմինֆո. Արարատի և Տավուշի մարզերի ֆերմերական տնտեսությունների ներկայացուցիչները դեկտեմբերի 8-ին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջև, պահանջելով մարել գնված խաղողի դիմաց կուտակված պարտքերը: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը խոստացել է, որ բոլոր պարտքերը կմարվեն մինչև տարեվերջ:
Ըստ Մակարյանի, մթերթող ձեռնարկությունների ընդհանուր պարտքը Քաղցրաշեն, Այգեպատ, Այգեզարդ, Նորաշեն, Շահումյան և Նարեկ համայնքների ֆերմերային տնտեսությունների հանդեպ ներկայումս կազմում է 145,2 մլն դրամ, որի մոտ 30% -ը կամ 50 մլն դրամը կազմում է «Վինար» ՍՊԸ-ի պարտքը:
Ըստ Մակարյանի, ավելի վաղ նախարարությունը բանակցում էր, որպեսզի «Վեդի Ալկո» ընկերությունից սպիրտ գնած կազմակերպությունը սպիրտ գներ նաև «Վինար»-ից: Բայց այդ գործընթացը կասեցվել է, և գնորդը հրաժարվել է շարունակել հետագա գնումները: Նոյեմբերի 28-ից ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմեց տարբեր ընկերությունների: «Արդյունքում, մշակվեց հետևյալը մեխանիզմը` գումարը վարկի տեսքով կհատկացվի Պռոշյանի կոնյակի գործարանին, որը սպիրտը կգնի «Վինար» ՍՊԸ-ից, որպեսզի վերջինս հետագայում մարի ֆերմերների հանդեպ պարտքեր», - նշել է փոխնախարարը, հավելելով, որ այսօր- վաղն ակնկալում են ստանալ Պռոշյանի գործարանի պատասխանը:
Միևնույն ժամանակ, Մակարյանը հույս է հայտնել, որ պարտքերը կմարվեն մինչև տարեվերջ: «Բոլոր ընթացակարգերը նախատեսվում են ավարտվել հնարավորինս կարճ ժամկետում», - ասել է նա:
Նշենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով, դեկտեմբերի 7-ի դրությամբ ֆերմերներին արդեն վճարվել է կուտակված 820 մլն.դրամի պարտքից 675 մլն. դրամը: Իսկ 2015 թվականին մթերվել է 31.5 մլրդ դրամի խաղող:
![]() | 4.40 | -0.04 |
![]() | 402.95 | -0.10 |
![]() | 436.48 | -1.55 |
![]() | 509.17 | -1.33 |
![]() | 297.12 | -0.44 |
![]() | 27.41 | -0.09 |
![]() | 56.42 | -0.05 |
![]() | 461.57 | -0.01 |