Արմինֆո. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 9-ի կայացած նիստում քննարկվել են «Վեոլիա Ջուրե փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին, «Երևան Ջուրե, «Հայջրմուղկոյուղիե, «Նոր Ակունքե, «Շիրակ-ջրմուղկոյուղիե և «Լոռի-ջրմուղկոյուղիե ՓԲԸ-ների սպասարկման տարածքում «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման միասնական սակագների սահմանման մասին հարցերը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց. ա. «Վեոլիա Ջուրե փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա, բ. «Վեոլիա Ջուրե ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման համար սահմանել հետևյալ սակագները. 1) խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 153 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), 2) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 27 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն):
Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |