Արմինֆո. Հակառակ սպասելիքներին, Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը դեռ չի բերել ներդրումային մթնոլորտի ակտիվացմանը: Այս մասին ՀՀ խորհրդարանում հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ին միանալուց հետո որոշակի ակտիվությունը դիտվեց, հատկապես թվային և ինովացիոն ոլորտներում: «Հետևաբար, ներկայումս մենք ակտիվորեն աշխատում ենք հատկապես այս ոլորտների համատեղ ծրագրերի մշակման վրա»,-նշել է Ազիզյանը:
Նա նաև նշել է, որ քայլեր են իրականացվում նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության ուղղությամբ, մոտեցումների ընդհանրության հիման վրա: «Մշակվում են նաև հստական կոմունիկացիոն նախագծեր, ուղղված Հայաստանը տրանզիտ երկրի վերածելուն»,-նշել է փոխնախարարը:
Իր հերթին, Եվրասիական զարգացման բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Իգնատևը նշել է, որ Հայստանում կատարված ներդրումների ընդհանուր ծավալում ԵԱՏՄ մասնաբաժինը կազմում է 72%: «Այդ ցուցանիշի առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին, իսկ այդ միտումը ձգտում է մեծանալ: Ոչ մեծ տոկոս են կազմում նաև ղազախական ներդրումները», - ասել է Իգնատովը:
Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համագործակցությանը, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշել է, որ տարվա 10 ամիսներին ապրանքաշրջանառության աճը ԵՄ երկրների հետ կազմել է ընդամենը 1%, բայց արտահանման ցուցանիշն աճել է 13.6%: «Ընդ որում, կա այդ ցուցանիօշի երկարաժամկետ աճի միտում», - խոստովանել է փոխնախարարը: Նա նաև նշել է, որ Հայաստանում գործում են եվրոպական կապիատոլ 1100 ձեռնարկություններ: «ԵՄ աջակցությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր: Մասնավորապես, շուտով կիրականացվի Սևծովյան տարածաշրջանի երկրների համագործակցության ծրագիրը, որի բյուջեն կազմում է 54 մլն եվրո», - ասել է փոխնախարարը և վստահեցրել, որ Հայաստանը գրավիչ է օտարերկրյա ներդրումների առումով, քանի որ իրականացնում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի, Արաբական աշխարհի, ԵՄ և ԵԱՏՄ երկրների հետ:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը խոսել է արտաքին ներդրումների համար գրավչության բարձրացման նպատակով իրականացվող ֆինանսատնտեսական քաղաքականության հիմնական անելիքների մասին: Նշվել է, որ ՀՀ կառավարությունը ակտիվ քայլեր է ձեռնարկում հարկային, մաքսային ոլորտների բարեփոխումների առումով: Ըստ նախարարի՝ Հայաստանում ներդրումային պոտենցիալի բացահայտման համար երկու ուղղությամբ ակտիվ քայլեր են իրականացնում: «Աշխարհին պետք է բացահայտել Հայաստանի ներդրումային գրավչությունը: Այդ նպատակով ֆորումներ կկազմակերպվեն: Այստեղ մեծ դեր ունի դիվանագիտական կորպուսը, որը պետք է ներկայացնի, թե ինչու պետք է ներդրումներ անել ՀՀ-ում»,- ասել է պարոն Կարայանը` վստահություն հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի մեծացնել օտարերկրյա ներդրումները ՀՀ-ում:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտչյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանն անդրադարձել են Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացմանը եւ արտաքին ներդումների գրավչությանն ուղղված քայլերին:
ԼՂՀ ներկայացուցիչ Անդրանիկ Խաչատրյանը նշել է, որ ներդրումների իրականացման համար այսօր առավել գրավիչ ոլորտներից է հիդրոէներգետիկան: 2008թ.ից սկսած ԼՂՀ կառավարությունը որդեգրել է էներգետիկ անկախությանը միտված քաղաքականություն, որի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում երկրում կառուցվել են 13 փոքր ՀԷԿ-եր: Նշված ժամանակահատվածում հիդրոէներգետիկայի բնագավառում ներդրումների ծավալը կազմել է շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար: Նշվել է, որ ԼՂՀ կառավարությունը շարունակում է «բաց դռների» քաղաքականության իրականացումը եւ երաշխավորում է առանց խտրականության ազգային ռեժիմի ապահովումը? տնտեսական աճի կայունությունն ու երկրի զարգացումն ապահովող բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծման նպատակով: Ներկայում ԼՂՀ տնտեսության բոլոր ոլորտները բաց են ներդրումների համար եւ այդ տեսանկյունից որեւէ սահմանափակում գոյություն չունի:
Նշենք, որ լսումները կազմակերպվել են ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի աջակցմամբ: