Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2016 18:27
Ալեքսանդր Ավանեսով

Կարեն Կարապետյան. Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին

Կարեն Կարապետյան. Պետությունն աջակցելու է արդյունք ապահովող գիտական ինստիտուտներին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա, հանդիպել գիտական կազմակերպությունների ղեկավարներին, քննարկել գիտության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Վարչապետն առաջարկել է հանդիպումը կառուցել հետևյալ թեզի և գաղափարի շուրջ՝ ինչպե՞ս անել, որպեսզի գիտնականները լավ ապրեն: «Այսպես շարունակելով՝ մենք լավ չենք ապրելու: Հատուկ ուզում եմ այս թեման ընդգծել, որպեսզի խոսենք, թե ինչպե՞ս ենք կառուցելու կառավարություն-Գիտությունների ակադեմիա հարաբերությունները, որպեսզի գիտությունը զարգանա՝ մեկ, որպեսզի գիտնականն արժանավայել ապրի՝ երկու, որպեսզի գիտնականը հավելյալ արժեք ստեղծի ՀՆԱ-ի մեջ՝ երեք, և ինքը կարողանա ունենալ իրեն գնահատելու հայտանիշներե,- նշել է Կարեն Կարապետյանը:

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրել է գիտական կազմակերպությունների գործունեության խնդիրներն ու իրականացված ծրագրերը, անդրադարձել գիտության ոլորտի օպտիմալացմանը, կադրային ներուժին, միջազգային համագործակցությանը, գիտական կապերի հաստատմանը: ԳԱԱ նախագահը կարևորել է «Հորիզոն 2020ե և միջազգային այլ ծրագրերին գիտական կազմակերպությունների ներգրավվածությունը և ավելացրել, որ դա նպաստել է դրամաշնորհների միջոցով տարբեր ծրագրերի իրականացմանն ու գիտական արդյունքի ապահովմանը: Նշվել է, որ ըստ միջազգային գնահատականի՝ Սևծովյան ավազանի 10 երկրների թվում 2016-ին միայն Հայաստանն ու Թուրքիան են կրկնապատկել իրենց գիտական արդյունքները: Ռադիկ Մարտիրոսյանը, խոսելով գիտության ոլորտի արդյունավետության բարձրացման վերաբերյալ, ասել է, որ մշակվել և գալիք տարվանից ներդրվելու է գիտական կոլեկտիվների ակտիվության գնահատականի համակարգը, ինչի արդյունքում էլ կհաստատվեն կազմակերպություններին ցուցաբերվելիք օժանդակության ծավալները: Միաժամանակ, ԳԱԱ նախագահը նշել է, որ գիտական կազմակերպություններից առկա է երիտասարդ գիտնականների հոսք ինչպես հայաստանյան մասնավոր հատվածի կազմակերպություններ, այնպես էլ արտասահմանյան երկրներ:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է գնահատման չափորոշիչների սահմանումը, միջազգային գործունեության արդյունքում ստացվող արտաբյուջետային եկամուտների ավելացումը և ինստիտուտների գործունեության գիտական արդյունքի ապահովումը: «Պետք է հասկանալ, թե ի՞նչն է սխալ կատարվում: Եթե մեր խոսակցության արդյունքում լինելու է միայն այն, որ կառավարությունը փող քիչ է տալիս, ապա մեր խոսակցությունը գործնական չի դառնաե,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետությունը ֆիանսավորելու է հայագիտությանը և հարակից այլ ճյուղերին, որոնք կիրառական արդյունք չեն կարող տալ: Կարեն Կարապետյանն առաջարկել է քննարկել կիրառական արդյունք ապահովելու հնարավորություն ունեցող ինստիտուտների գործունեությունը և հետաքրքրվել՝ արդյոք ԳԱԱ-ն նման նպատակ ինստիտուտների առջև դնում է, արդյոք այդ ինստիտուտներում կան մարդիկ, որոնք շուկա են որոնում, որքա՞ն են բիզնեսի պայմանագրերը գիտության հետ ու ի՞նչ պետք է անել, որ բիզնեսն ինստիտուտներին պատվեր տա:

Այնուհետև գիտական ինստիտուտների ղեկավարները ներկայացրել են իրենց գործունեությունը, խնդիրները, որոնք վերաբերել են օրենսդրական բացերին, գնումների ոլորտին, արտաբյուջետային ծավալների ավելացմանը և առաջարկություններ: Մասնավորապես, «Հայկենսատեխնոլոգիաե գիտաարտադրական կենտրոնի ղեկավար Աշոտ Սաղյանը նշել է, որ արտադրում են էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութ, որը կարող է լավագույնս փոխարինել ազոտական պարարտանյութին, բարձր արդյունք ապահովել գյուղատնտեսության ոլորտում, սակայն պետությունը պարարտանյութը մասնավորի միջոցով ներկրում է արտերկրից:

Վարչապետն առաջարկել է հանդիպել համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ ու ընդգծել՝ եթե արտադրանքն իրականում լինի արդյունավետ ու շահավետ, ապա կառավարությունը պարարտանյութի ողջ պատվերը կշրջի սեփական արտադրողի վրա:

Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն Արսեն Հախումյանն էլ տեղեկացրել է, որ իրենց մշակումներն արտահանում են աշխարհի 12 երկրներ, սակայն ունեն պատենտներ ստանալու, մարքետինգային ու շուկաների ուսումնասիրման խնդիր:

Վարչապետն առաջարկել է հստակ ձևակերպել առաջարկն ու դրա տրամաբանությունը և ընդգծել, որ բոլոր հաջողակ ինստիտուտներին և տրամաբանական առաջարկություններին ցուցաբերվելու է օժանդակություն: «Ես շատ եմ ուզում, որ մեզ մոտ ստացվի, որ հաջողակ կիրառական արդյունք ունեցող ինստիտուտն իրականում տարբերվի ոչ համապատասխան բեռ վերցնող ինստիտուտիցե,- ասել է Կարեն Կարապետյանը: Անդրադառնալով լավագույն գիտնականներին վարձատրելու և նրանց արտերկիր մեկնելու խնդրին՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել մասնավոր բիզնեսին ներգրավելու հնարավորությունը: «Գաղափարը ձևակերպեք իքս կառույցին և վաճառեք, որպեսզի նա ձեզ հետ դառնա համահետազոտող և իր վրա վերցնի գիտնականների ծախսը՝ գիտակցելով, որ հինգ տարի հետո դառնալու է հաղթող: Ապրանք վաճառելու խնդիրն ապրանքի տիրոջ խնդիրն է, ոչ թե գնորդի: Դուք ասում եք թող գնորդը մեր նկատմամբ, որպես պոտենցիալ պրոդուկտ տվողի, հետաքրքրված լինի: Աշխարհում այդպիսի բան չկա, ակտիվ է ապրանք վաճառողը, ակտիվ է ծառայություն վաճառողը: Ես հատուկ եմ ուզում խոսել բիզնես լեզվով: Դուք պետք է բիզնեսի հետ սերտ աշխատեք, դուք պետք է ձեզ մոտ ունենաք կոմերսանտ մտածող գիտնական, որը կհասկանա ձեր ոլորտի կիրառական էֆեկտը և կփորձի դա վաճառելե,- նշել է վարչապետը:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն էլ նշել է, որ պատրաստ են մշակել պատմամշակութային ներուժի իրացման զբոսաշրջային ծրագրեր և ստանալ համապատասխան պատվեր:

«Ես ուզում եմ պետպատվերը տալ մի պրոդուկտի, որն ունենալու է ապագա և կիրառական էֆեկտ: Մեր հաղթաթղթերից մեկը պատմությունն է: Ձևակերպեք այն պրոդուկտները, որոնք կարելի է հետաքրքիր կերպով գովազդել: Օրինակ, ես գիտեմ որ Շենգավիթը 6 հազար տարեկան է, չեմ կարծում, որ երկրագնդի վրա կան շատ քաղաքներ, որոնք ունեն 6 հազար տարվա պատմություն: Մենք դա ընդհանրապես գովազդ չենք արել: Դա պետք է որպես պրոդուկտ մատուցելե,- ասել է վարչապետը և Պավել Ավետիսյանին առաջարկել հանդիպել Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի հետ ու հարցը քննարկել:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ գիտության ոլորտի համար պատրաստ է ապահովել բոլոր անհրաժեշտ հարթակները, որտեղ գիտության ներկայացուցիչների ասելիքը կլինի կիրառելի և ընկալելի: «Մենք ունենք մեկ տարբերակ: Նման բանաձևով քայլ առ քայլ գնալու ենք առաջ: Բոլոր ինստիտուտները, որոնք նույնիսկ տեսականորեն կարող են ունենալ կիրառական արդյունք, պետք է աշխատեն դրա վրա և այդ հարցում մենք մաքսիմալ պետք է ձեզ աջակցենք: Սա է տարբերակըե,- շեշտել է Կարեն Կարապետյանը:  

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացմամբԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանի հետ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության զարգացմամբ
Փորձագետ. Եթե կառավարությունը կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարել և Հայաստանում պահել ռելոկանտների գոնե մինչև 10 տոկոսին, ապա երկնիշ տնտեսական աճն առասպել չի լինիՓորձագետ. Եթե կառավարությունը կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարել և Հայաստանում պահել ռելոկանտների գոնե մինչև 10 տոկոսին, ապա երկնիշ տնտեսական աճն առասպել չի լինի
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումԿոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Հյուսիս-Հարավ նախագծի Տրանշ-3-ի շրջանակում կկառուցվեն լրացուցիչ մուտքեր դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրերՀյուսիս-Հարավ նախագծի Տրանշ-3-ի շրջանակում կկառուցվեն լրացուցիչ մուտքեր դեպի Ակունք, Մաստարա և Լանջիկ բնակավայրեր
Փոխվարչապետը հանդիպել է Եվրասիական արտոնագրային կազմակերպության  նախագահի հետՓոխվարչապետը հանդիպել է Եվրասիական արտոնագրային կազմակերպության  նախագահի հետ
Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԴարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամ
Համաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համարՀամաշխարհային բանկը հաստատել է 92.3 միլիոն եվրոյի վարկ՝ Հայաստանի պետական բյուջեի աջակցության համար
Ակբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքըԱկբան բիզնեսին է փոխանցում իր լավագույն փորձն ու գիտելիքը
Ռուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալՌուսաստանից Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը շարունակում է մի քանի անգամ ավելանալ
Մի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյիցՄի հաջողության պատմություն. «ՍտոմԱրթ»՝ ստոմատոլոգիական կլինիկա զրոյից
Վահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթինՎահան Քերոբյան. ԱԱՊՀ-ն ու մասնակից ընկերություններն իրենց աշխատանքով նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնես մշակույթին
Հայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերըՀայաստանն ու Բրազիլիան մտադիր են ամրապնդել առևտրատնտեսական կապերը
Հայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համարՀայաստանը ՀԲ-ից 92,3 մլն եվրո վարկ կստանա բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար
Amazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավեններըAmazon Web Service-ը կօգնի Հայաստանին վերականգնել և թվայնացնել հին կինոժապավենները
FlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներովFlyOne Armenia-ն թռիչքային քարտեզը համալրում է ռուսական նոր քաղաքներով
Էներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. ՊարսյանԷներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. Պարսյան
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են էներգետիկ, ջրային և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրիԱմերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Փորձագետ. Փորձագետ. "Չոր նավահանգիստ" նախագծի արժեքը գերազանցում է 100 մլն դոլարը
Գյումրիի Գյումրիի "չոր նավահանգստի" թուրքական սահմանին մոտ գտնվելը և առավելություն է, և՝ մարտահրավեր. փորձագետ
Հայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTraderՀայաստանի ֆոնդային բորսան ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկել է նոր առևտրային համակարգ՝ AMXTrader
ՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշներըՄՖԿ-ը տպավորիչ է համարում Հայաստանի 2022 թվականի տնտեսական ցուցանիշները
Հայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներումՀայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներում
Նախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-իՆախարար. Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25%-ի
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս ԲանկումԷօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
FlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբFlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբ
Վահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամՎահան Քերոբյան. Հիփոթեքային վարկերի պետական սուբսիդավորման ծրագրով 2022 թվականին վարկառուներին վերադարձվել է 40 մլրդ դրամ
Հայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղություններըՀայաստանի և Բելառուսի փոխվարչապետները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները
Հայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսինՀայ գինեգործները Դյուսելդորֆում մասնակցում են ProWein գինու և խմիչքի միջազգային ցուցահանդեսին
Ակբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրումԱկբա բանկը բիզնես ակումբ է հիմնադրում
Փոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներինՓոխվարչապետն ու ԱՄՀ առաքելության ղեկավարն անդրադարձել են վերջին մակրոտնտեսական գործընթացներին
Վահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակելՎահան Քերոբյան. Էկոնոմիկայի նախարարությունը երկրում անգլիական իրավունքի իրավազորություն ստեղծելու վերաբերյալ սահմանադրական օրենք է մշակել
ՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմիցՀՀ ԱԳՆ. Սյունիքում նախագծերի իրականացման նկատմամբ հետաքրքրություն կա եվրոպական, ամերիկյան եւ կանադական ընկերությունների կողմից
«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ«Էնթերփրայզ Արմենիա»-ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 2,4-3,2 մլրդ դոլար եւ ներառում է 40 նախագիծ
2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES2022 թվականին, 2021 թվականի համեմատ, ՌԴ-ում միգրացիոն հաշվառման մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների թիվը 15%-ով նվազել է. ACSES
Փոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրաՓոխվարչապետն ու ԱԱՊ-ի ներկայացուցիչները քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
"Ռոստելեկոմը" մտափոխվել է վաճառել հայկական GNC-Alfa օպերատորը
Կառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիներըԿառավարությունում քննարկվել են լրացուցիչ եկամուտների գեներացման ուղիները
Երևանում տեղի կունենա Երևանում տեղի կունենա "Կովկաս. շինարարություն և վերանորոգում էքսպո 2023" 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին2023 թվականին ջրի սակագնի աճը կփոխհատուցվի հարկատուների հաշվին
Ճանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերություններըՃանապարհային դեպարտամենտ. Տրանշ 2-ի (Հյուսիս-Հարավ) հատվածում տեխնիկական հսկողությունն ու ինժեներական աշխատանքները կիրականացնեն ֆրանսիական «Էջիս Ինթերնեյշնլ» և գերմանական  «Կոքս Կոնսալթ»  ընկերությունները
UNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունումUNCCD-ի պատվիրակությունը հանդիպում է անցկացրել Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունում
Վահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվումՎահան Քերոբյան. Թուրքիան ակտիվորեն Հայաստանից ոսկի է գնում, իսկ մյուս ապրանքներին ընտրովի է վերաբերվում
Red Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկումRed Wings-ը Երևանից դեպի Ուֆա չվերթներ է գործարկում
ՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքըՊԵԿ-ը բացահայտել է ավազի ապօրինի արդյունահանման հերթական դեպքը
Տարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվելՏարեսկզբի անկումը դեռ որոշիչ չէ․ ինչո՞ւ է հանքարդյունաբերական տարին նվազմամբ սկսվել
Մ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալՄ.Գալստյան. Հայաստանի տնտեսության վրա արտաքին գնաճային ճնշումները շարունակում են թուլանալ
ԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համարԱՍՀՆ. Այսուհետ կենսաթոշակային տարիքի անցումը հիմք չի հանդիսանա աշխատանքային պայմանագիրը խզելու համար
Մշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարությունՄշակվում է Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ համագործակցության նոր ռազմավարություն
ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրինԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
Հայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակումՀայաստանի ԿԲ-ը վերաֆինանսավորման տոկոսադրույքն առայժմ պահպանում է 10.75%-ի մակարդակում
Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի Ամերիաբանկի և SPRING PR ընկերության կազմակերպչական աջակցությամբ ապրիլի 5-ին Երևանում կանցկացվի "Doing Digital - բացահայտելով թվային ապագան" առաջին ֆորումը
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են վերականգնվող էներգիայի և էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հնարավորությունները
Վահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁՎահան Քերոբյան. Մեկ տարվա ընթացքում Հայաստանում ռուսաստանցի ռելոկանտների կողմից գրանցվել է 7 328 ընկերություն եւ ԱՁ
«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ«DigiTec»–ում Ակբա բանկը ներկայացրել է ֆինտեխ ոլորտի եզակի լուծումներ
Ընթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲԸնթացիկ տարում պահանջարկն աստիճանաբար կկայունանա, իսկ Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս. ԵԱԶԲ
Համաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲՀամաշխարհային տնտեսության ռեցեսիայի ռիսկերը մնում են էական. ԵԱԶԲ
Մեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավըՄեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավը
"ՄՏՍ Հայաստան" - ը փոխում է սեփականատիրոջը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2023
RUB5.07-0.01
USD388.29-0.24
EUR420.211.84
GBP477.981.60
CAD284.051.01
JPY29.640.08
CNY56.48-0.06
CHF423.11-1.00