Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016 18:24
Էմմանուիլ Մկրտչյան

ՎԶԵԲ հետազոտություններ. Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակն ամենաբարձրներից մեկն է

ՎԶԵԲ հետազոտություններ. Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակն ամենաբարձրներից մեկն է

Արմինֆո. Հայաստանում կոռուպցիայի ընկալման մակարդակն ամենաբարձրներից մեկն է Արևելյան Եվրոպայի երկրներում: Այս մասին են վկայում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետազոտությունների արդյունքները, որոնք հրապարակված են 2016 թվականի`«Կյանքն անցումային փուլում» հերթական հավաքածուի մեջ:

 

Ըստ հասարակական կարծիքի հարցումների, «կոռուպցիայի ընկալման» միջին մակարդակը Հայաստանում կազմում է 35%, այսինքն, այսպիսին է այն հարցվողների թիվը, որոնք գտնում են, որ ոչ պաշտոնական վճարումները և կաշառքը հանդիսանում են պետական ծառայություններից օգտվելու անհրաժեշտ բաղադրիչը: Մինչդեռ, «կոռուպցիայի միջին մակարդակը», այսինքն նրանք, ովքեր վերջին 12 ամիսների ընթացքում կաշառք է տվել պետական ​​ծառայություններից օգտվելու համար, կազմել է ընդամենը 11%: Նշենք, որ կոռուպցիայի ընկալման մակարդակը Մոլդովայում, օրինակ, կազմել է 41%: Բայց այս ցուցանիշը շատ բարձր է Տաջիկստանում (42%), Ղազախստանում (27%), Ղրղզստանում (25%), Ադրբեջանում (29%): Հետաքրքիր է, որ Վրաստանում «կոռուպցիայի ընկալման մակարդակը» կազմել է 2%, իսկ «կոռուպցիայի փորձը» - 9%: Հայստանում կոռուպցիայի ընկալման հետաքրքիր փաստը կայանում է նրանում, որ ընդամենը 4%-ն է նշել, որ իրենք պատրաստ են հաղորդել կոռուպցիայի փաստերի մասին հանրային ծառայությունների ոլորտում: Սա ամենացածր ցուցանիշն է Արևելյան Եվրոպայի երկրներում: Վրաստանում այն կազմում է 12%: Համեմատության համար նշենք, որ Գերմանիայում, այս ցուցանիշը հասնում է 48%-ի: Հայաստանում հրաժարվում է  կաշառք տալ հարցվածների 22% -ը, բայց 55%-ը գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարելն անհնար է, և կաշառք տալուց բացի պրոբլեմների լուծման այլ ուղիներ չկան: Եվ չնայած ոչ պաշտոնական վճարումների անհրաժեշտությանը Հայաստանի առողջապահության ոլորտում (20%), հարցվածների միայն կեսն է գոհ մատուցված ծառայությունից: Կրթական համակարգում իրավիճակը մի փոքր ավելի լավ է - ընդամենը 5% -ն է խոստովանել, որ կաշառք է տվել, իսկ ծառայությունից գոհ է հարցվածների ավելի քան կեսը: Զեկույցի հեղինակները նշում են ևս մեկ իրարամերժ փաստ – Հայաստանում հարցվածների 35%-ը գտնում է, որ ոչ պաշտոնական վճարումները և կաշառքները - կանոն են, բայց միայն մոտ 10%-ն է գտնում, որ ստիպված է եղել գնալ այդ քայլին:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
15.01.2021
RUB7.13-0.03
USD522.53-2.92
EUR634.35-4.97
GBP712.78-4.62
CAD411.77-2.95
JPY50.41-0.12
CNY80.85-0.31
CHF588.83-3.49



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000