Արմինֆո. Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների հինգերորդ փուլը:
Բանակցային հինգերորդ փուլին մասնակցում է Հայաստանի Հանրապետության բանակցային պատվիրակությունը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ:
Հինգերորդ փուլի ընթացքում քննարկումներ կընթանան հետևյալ ուղղություններով՝ «Ապրանքների առևտուրե, «Վեճերի կարգավորումե, «Թափանցիկությունե, «Առևտրի տեխնիկական խոչընդոտներե, «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներե, «Մաքսային հարցեր (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն)ե, «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունե, «Ծառայությունների առևտուրե և «Ներդրումներե:
Ավելի վաղ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողներին հայտարարել էր, որ արդեն հսկայական աշխատանք է կատարվել և համաձայնեցվել է առեւտրի ու ներդրումների մասին 12-13 ուղղություններից կեսից ավելին: Եվ, ինչպես հայտարարել է Մելքոնյանը, ներկայիս բանակցություններից հետո, ըստ էության, կմնան հարցեր, որոնք կարելի համաձայնեցնել հաջորդ տարվա փետրվարին: Բոլոր հարցերը, ինչպես նշել է փոխնախարարը, լուծվում են՝ հաշվի առնելով տեղական օրենսդրության պահանջները և երրորդ երկրների նկատմամբ Հայաստանի պարտավորությունները: Միաժամանակ փոխնախարարը հերթական անգամ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի կնքման նույնիսկ մոտավոր ժամկետներ չի նշել՝ այն պարզ պատճառով, որ գլխավորը, ինչպես ինքն է նշել, քննարկվող համաձայնագրի էությունն է: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է նա, շատ քիչ բան է մնացել՝ արդեն արվածի համեմատ:
Հիշեցնենք, որ 2015թ. հոկտեմբերի 12-ին Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին և Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրեց համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2015 թ. դեկտեմբերի 7-ին։