Արմինֆո. 2017 թվականի հունվարի 1-ից Հայստանի սպառողների համար Խմելու ջրի միասնական օպերատորը` ֆրանսիական Viola ընկերությունը սահմանել է 180 դրամ մեկ խորանարդ մետրի դիմաց: Այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: «Ջրամատակարարման և ջրահեռացման գները սահմանվել են, ելնելով ներդրումների ծավալից, նախատեսված բյուջետային վճարներից և այլ գործոններից», - բացատրեց նա:
Նշենք, որ 2016 թվականի հունվարի 15-ին հայտարարվեց խմելու ջրամատակարարման միասնական օպերատորի մրցույթ, որին մասկացեցին «Երևան-Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի»,«Լոռի ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ընկերությունները: Մրցույթում հաղթող ճանաչվեց խոշորագույն ֆրանսիական Violia ընկերությունը: Նոյեմբերի 21-ին ՀՀ ջրային ռեսուրսների պետական կոմիտեի, ֆրանսիական Veolia ընկերության միջև կնքվեց վարձակալության պայմանագիր, որի շրջանակներում ֆրանսիական ընկերությունը դարձավ Հայաստանի խմելու ջրի մատակարարման միակ օպերատորը:
Հիշեցնենք, որ Veolia Enviroment SA ընկերությունը հանդիսանում է ջրամատակարարման ծառայությունների խոշորագույն մատակարար աշխարհում, որը գործում է 66 երկրներում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |