Արմինֆո. 2016 թվականի հայ պանրագործների համար դարձավ կայացման տարի: Դեկտեմբերի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է Հայաստանի Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
Նրա խոսքով, ընկերութոյւնների կայացմանը նպաստեց հայ պանրագործների արտադրանքի արտահանման աճը դեպի Ռուսաստան, որն ընթացիկ տարում ակնկալվում է, որ կկազմի մոտ 4 հազար տոննա, նախորդ տարվա 1500 տոննայի համեմատ: Բայց նա ընդգծել է, որ այդ աճն արձանագրվել է ոչ թե ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու, այլ Ռուսատանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով:
Ընդ որում, ինչպես նշել է փորձագետը, ներքին շուկայում աճ չի արձանագրվել, ինչն առաջին հերթին կապված է ռուսական ռուբլու արժեզրկման և բնակչության գնողունակության նվազման հետ: Ներքին շուկայում արտադրվել է ընդամենը 19 հազար տոննա պանիր, որից 15 հազարը վաճառվել է հանրապետությունում: Ավելին, նկատվում է ներքին սպառման 3% անկում: Բայց արտահանման ծավալների աճը փոխհատուցեց ներքին շուկայի կորուստները: Ի դեպ, արտահանումներով զբազվել են միայն 5-6 ընկերություններ, իսկ պանիր արտադրողները եղել են մոտ 100 սուբյեկտներ:
Գիգոյանը նշել է նաև, որ հանրապետությունում արտադրվում է 18 անուն պանրային արտադրանք, բայց միայն «Լոռի» և «Չանախ» պանիրներն են հայտնի սպառողներին: Ընթացիկ տարում հանարապետության որոշ ընկերություններում կիրառվեցին պանրի արտադրության եվրոպական տեխնոլոգիաներ, այդ թվում նաև`«Ռոկֆոր»: 2017 թվականին ակնկլվում է շվեցարական և հոլանդական պանիրների արտադրություն: Իսկ պանրագործների պրոբլեմների շարքում փորձագետը նշել է կաթի փոշու արժեքը: Մի քանի տարի առաջ համաշխարհային շուկայում այն կազմում էր 630 դոլար մեկ տոննայի դիմաց, իսկ այսօր այն հասել է 2300 դոլարի: Կարևոր պրոբլեմ է նաև հասանելիությունւ ֆինանսական միջոցներին: Նա հույս է հայտնել, որ ՀԲ և ՎԶԵԲ միջոցներով որոշ ծրագրերի կֆինանսավորվեն:
Փորձագետն ափսոսանքով է նշել նաև, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք մշակված «Հայկական պանիր» ծրագիրը չիրականացավ, քանի որ երբ գործը հասավ ֆինանսավորմանը, պետության կողմից փոխվեցին խաղի կանոնները, որից հետո ամեն ինչ կանգնեց, նշել է նա:
Հիշեցնենք, որ 2010 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը 7,2 մլն դրամ հատկացրեց Հայկական զարգացման գործակալությանը «Հայկական պանիր» ՓԲԸ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: «Հայկական պանիր» ընկերությունը գրանցվել է 2009 թ. և հանդիսանում է 50/ 50% պետական մասնակցությամբ մասնավոր ընկերություն, ի դեմս Զարգացման հայկական գործակալության և Պանրագործների ասոցիացիայի: Նորաստեղծ ընկերության նպատակն էր ձևավորել մեխանիզմներ ու մարկետինգային ծրագրեր, որոնք կխթանեն հայկական պանրի արտահանումը` պետության աջակցությամբ: