Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2016 16:50
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ «ֆինանսական բուրգերի դարաշրջանից» 20 տարի անց ձեռնամուխ է եղել դրանց դեմ պայքարին

ՀՀ ԿԲ «ֆինանսական բուրգերի դարաշրջանից» 20 տարի անց ձեռնամուխ է եղել դրանց դեմ պայքարին

Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին երրրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում և դրա հետ փոխկապակցված օրենքներում:

Ինչպես երկրի խորհրդարանում ելույթ ունենալով հայտարարել է ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, պատմելով ֆինանսական բուրքերի հայտնի մեխանիզմների և երկրի տնտեսության համար դրանց բացասական հետևանքների մասին, Հայաստանի քրեական օրենսդրությունում չկան հոդվածներ, որոնցով պատիժ է նախատեսվում հատկապես ֆինանսական բուրգեր «կառուցելու» համար, մինչդեռ գոյություն ունի միջազգային հարուստ փորձ: Նա կարևորել է այն հանգամանքը, որ «բուրգի» դիմաց պատասխանատվությունը պետք է կրեն ոչ թե դրա մասնակիցները, այլ բացառապես կազմակերպիչները, և այդ հանգամանքը պետք է օրենսդրությունում գտնի իր ուղիղ և հստակ արտացոլումը:

Նշենք, ըստ ԱրմԻնֆո գործակալության փորձագետների, «ֆինանսական բուրգերի» գծով ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը պայմանավորված է օրենսդրական նախաձեռնոթյունների մի ամբողջ փաթեթի ընդունումով, կապված Հայաստանում ածանցյալ ֆինանսական գործիքների (դերիվատիվների) շուկայի կարգավորման և զարգացման հետ: Ինչպես հայտնի է, հատկապես դերիվատիվների օգնությամբ են այսօր միջազգային պրակտիկայում կառուցվում ֆինանսական բուրգերը, որոնք կրախի առաջ են կանգնեցնում տրանսազգային ֆինանսական ընկերություններին, դառնալով համաշխարհային ֆինանսական ճգնաժամերի էտալոն: Պրոբլեմը կայանում է նրանում, որ գործող օրենսդրությունն ածանցյալ գործիքներն արժեթղթերի տեսանկյունից չի սահմանազատում ֆինանսական մյուս գործիքներից, սակայն, որոշ ածանցյալ գործիքներ ունեն մի շարք առանձնահատկություններ, ինչպես նաև կարգավորման այլ մեխանիզմներ: Նոր օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է այդ բացթողումների ճշգրտումը և կարգավորումն ըստ միջազգային ստանդարտների: Դա թույլ կտա ածանցյալ գործիքներով աշխատել ոչ միայն Հայաստանի շուկայի մասնակիցներին, այլ նաև օտարերկրյա ներդրողներին: ԿԲ նախաձեռնությունը ենթադրում է զարգացնել բանկային, կորպորատիվ և ապահովագրական ածանցյալ ֆինանսական գործիքները:

Նշենք, որ այս տարվա մարտին ՎԶԵԲ և ՀՀ ԿԲ միջև ստորագրվել է փոխըմբռնման և համատեղ գործողությունների համապատաասխան Հուշագիր, այդ թվում նաև ածանցյալ գործիքների շուկայի բարեփոխման գծով: Կապիտալի շուկան համակարգող ՎԶԵԲ ներկայացուցիչ Յացեկ Կուբասի խոսքով, դերիվատիվների մասին օրինագիծը շատ կարևոր է Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցների համար, քանի այն նոր դռներ է բացում հեջավորման գործիքների կիրառման համար, այդ թվում նաև արտարժույթով, ինչպես նաև թույլ է տալիս, որպեսզի արդարացիոնեն ձևավորվեն տոկոսադրույքները, իսկ ընկերություններին ու բանկերին`որպեսզի գրագետ կառավարեն սեփական ռիսկերը:


Նորություններ


Արտ. փոխարժեքները
15.01.2021
RUB7.13-0.03
USD522.53-2.92
EUR634.35-4.97
GBP712.78-4.62
CAD411.77-2.95
JPY50.41-0.12
CNY80.85-0.31
CHF588.83-3.49



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000