Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրած ուղևորների թվով խոստանում է սահմանել պատմական ռեկորդ: Այս մասին դեկտեմբերի 20-ին կայացած մամուլի ամփոփիչ ասուլիսում հայտարարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
Ըստ Ավետիսյանի, 2016 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով արդեն արձանագրվեց դրական դինամիկա`15% սահմաններում: Այնուհետև, ապրիլյան իրադարձությունների հետ կապված անկումը կազմեց 10%: Բայց հուլիսից հոկտեմբեր ժամանակահատվածում արդեն դինամիկան վերականգնվեց, իսկ այսօր աճը կազմում է ավելի քան 30%: «Այսօրվա դրությամբ մենք կարող ենք ասել, որ փոխադրած ուղևորների թվով արդեն հատել ենք 2 միլիոնի շեմը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է: Վստահորեն կարող եմ ասել, որ տարվա արդյունքներով կխփենք մեր պատմական ռեկորդը»,-հայտարարել է Ավետիսյանը, հիշեցնելով, որ այդպիսի «բարձրունքներ» Զվարթնոցն արձանագրել էր 1990 թվականին:
Ըստ Ավետիսյանի, պակաս կարևոր չէ, որ մեկնող և ժամանող ուղևորների միջև տարբերությունը, այսօրվա դրությամբ, գործնականում զրոյական է: «Մենք արձանագրել ենք մոտ 1 մլն.մեկնող և նույնքան էլ ժամանող ուղևորների: Ինչն անուղղակիորեն նշանակում է ներգնա տուրիզմի աճ, ինչը շատ կարևոր է երկրի տնտեսության զարգացման համար»,-հայտարարել է Սերգեյ Ավետիսյանը:
![]() | 5.65 | 0.04 |
![]() | 395.74 | 0.07 |
![]() | 430.96 | 2.69 |
![]() | 487.59 | 0.44 |
![]() | 297.33 | 3.54 |
![]() | 30.48 | 0.13 |
![]() | 58.64 | 0.11 |
![]() | 432.03 | 5.89 |