Արմինֆո. 2016 թվականը նշանավորվեց Հայաստանի ավիացիոն շուկայում մի շարք նոր ավիաընկերությունների հայտնվելով: Այս մասին հայտարարել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը տարեվերջի ամփոփիչ ասուլիսում:
Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ տեղական «Արմենիա» ավիաընկերությունը (հիմնադիրներ` Աշոտ Թորոսյան (51%), Թամազ Գաիաշվիլի (25%) և Ռոբերտ Հովհաննիսյան (24%)) 2015 թվականի մարտի 16-ին ստացել է կանոնավոր չվերթների իրականացման հավաստագիր: Ըստ ներկայացված հայտի, ավիաընկերությունը նախատեսվում էր կանոնավոր չվերթներ իրականացնել 17 ուղղություններով: Նախատեսվում էր, որ ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթները ապրիլի 21-ին, առաջին երկու ուղղություններով`Թել Ավիվ և Մոսկվա: Այնուհետև ընկերությունը պարտավոր էր չվերթներ իրականացնել դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լարնակա: Գերակա ուղղությունն էր Ռուսաստանը, որտեղ մայրաքաղաքից բացի չվերթներ էին նախատեսվում նաև դեպի Սոչի, Դոնի Ռոստով, Միներալնիե Վոդի, Սամարա: Իսկ եվրոպական ուղղություններով չվերթներ դեպի Գերմանիա և Իտալիա: Ներկայումս ընկերության հիմնական պարկը կազմված է երկու «Boeing» -737-500 և 737-700 օդանավներից, չնայած բիզնես ծրագրը նախատեսում էր 6 օդանավներ: Նախատեսվում էր մեկ ամսում իրականացնել 75 թռիչքներ, 6 ուղղություններով, բայց ներկայումս դրանք երկուսն են: Ներկայումս, ըստ Ավետիսյանի, ավիաընկերությունը թռչում է դեպի Թեհրան, Մինվոդի, Վորոնեժ և Մոսկվա: Ապրիլին, ինչպես ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է ավիաընկերության ղեկավարի տեղակալ Գևորգ Խաչատրյանը, նախատեսված են թռիչքներ դեպի Բեյրութ և Եվրոպա:
«Արմենիայի» բացի, ինչպես հայտարարել է ՔԱԳՎ ղեկավարը, քաղաքացիական ավիացիայի ձեռքբերում կարոլի է համարել Qatar Airways և Brussels Airlines ավիաընկերությունների մուտքը: Ինչպես մայիսի 16-ին հայտարարել է Qatar Airways ընկերության առևտրային տնօրեն Հյու Դանլիվին, ավիաընկերությունը պատրաստ է իրականացնել շաբաթական 4 չվերթ, Երևան-Դոհա-Երևան ուղղությամբ, կապելով Հայաստանն ավելի քան 150 երկրների հետ: Դոհա Երևան-Դոհա չվերթները կիրականացվենբ A320 օդանավով, ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին:
Երկու շաբաթ առաջ հայտարարվեց նաև Brussels Airlines ավիաընկերության մուտքը հայաստանյան շուկա, հիշեցրել է պաշտոնյան: «Ներկայումս Երևանից Բրյուսել կատարվում է մեկ թռիչք` երկու շաբաթը մեկ անգամ: Գարնանային-աշնանային փուլում թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ», - ասել է նա:
Նշենք նաև, որ 2016 թվականի արդյունքներով, ըստ ՔԱԳՎ տվյալների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանով ուղևորների հոսքը կգերազանցի 2 մլն-ի շեմը: Ներկայում դեպի Հայաստան թռիչքներ են իրականացնում`«Armenia», Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East airways, S7 Airlines, Czech, LOT, ռուսական «Սարատովյան ավիաուղիներ» և «Ուրալյան ավիաուղիներ», Nordwind Airlines, «Icar» «ՅուԹէյր», «Պոբեդա» ավիաընկերությունները: