Արմինֆո. Ըստ աշխարհահռչակ Gallup International Ասոցիացիայի Հայաստանյան Ներկայացուցչության կողմից կազմակերպված հետազոտության արդյունքների՝ Հայաստանում լավագույն ապահովագրական ընկերություն է ճանաչվել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, դա երրորդ հետազոտությունն է, և 3-րդ տարին անընդմեջ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ ստանում է սպառողների ամենաբարձր գնահատականները և՛ Երևանում և՛ մարզերում:
«Հայաստանի Լավագույն Ապահովագրական ընկերություն 2016» դիպլոմը ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության ներկայացուցչին է հանձնել Gallup International Ասոցիացիայի Հայաստանյան Ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Արամ Նավասարդյանը նշել է. «Ամբողջ Հայաստանի տարածքում անցկացված հարցումների արդյունքում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը գրանցում է ամենաբարձր արդյունքներն արդեն 3-րդ անգամ անընդմեջ: Ընկերությունն ունի շատ բարձր ճանաչողություն հասարակության շրջանում, տրամադրում է բարձր որակի ծառայություններ, ու սպառողը ճանաչում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ որպես իր բնագավառում լավագույնը»: Ընդ որում Gallup-ի տնօրենը շեշտել է, որ սպառողները կարևորում են սպասարկման բոլոր փուլերի բարձր որակը՝ ինչպես պայմանագրերի ձևակերպումը, այնպես էլ հատուցման գործընթացը:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Սա երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկերության հաճախորդներին, անձնակազմին և գործակալներին, որովհետև բոլորն ունեն իրենց ուրույն ներդրումը: Մենք կանգ առնելու մտադրություն չունենք, ծառայությունների որակի բարելավման աշխատանքները շարունակվելու են»:
Հիշեցնենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ, ընդհանուր կապիտալը` 6.9 մլրդ դրամ, ակտիվները` 12.8 մլրդ դրամ, ապահովագների ծավալը` 7 մլրդ դրամ, ապահովագրկան փոխհատուցման ծավալը` 3.3 մլրդ դրամ: Ընկերությունն առաջատար դիրքեր է ամրագրել նաև զուտ շահույթի մակարդակով` 2016 թվականի 9 ամիսներին 1.7 մլրդ դրամ: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ն աշխատում է ապահովագրության 19 կարգերից 15-ի գծով, և դա միակ ընկերությունն է, որ աշխատում է վակային ռիսկերի ապահովագրման կարգով: Ընկերության խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 50 գրասենյակր, այդ թվում 20 մասնաճյուղ, 15 գրասենյակ Երևանում, և 35՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում:
ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: 2016 թվականին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն առաջինը Հայաստանում ստացել է ISO 9001:2015 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ Բրիտանական ստանդարտների ինստիտուտից: