Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2016 18:51
Ալինա Հովհաննիսյան

ԵՏՀ կներդնի միասնական տեղեկատվական արդյունաբերական համակարգ, ինչը կնպաստի արդյունաբերական կոոպերացիային

ԵՏՀ կներդնի միասնական տեղեկատվական արդյունաբերական համակարգ, ինչը կնպաստի արդյունաբերական կոոպերացիային

Արմինֆո. Դեկտեմբերի 23-ին, Ծաղկաձորում մեկնարկել է «ԵԱՏՄ - Հայաստան. արդյունաբերական համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով համաժողովը: Համաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության  վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրուﬓերի նախարարության մամուլի ծառայությունից, փոխնախարար Հովհաննես Ազիզյանն իր խոսքում նշել է, որ ԵԱՏՄ անդամ պետությունների ﬕջև համագործակցության ընդլայնման ﬔծ ներուժ կա և Հայաստանը պատրաստ է դրան:

«Այստեղ ենք ﬕասին ի ﬕ բերելու իրականացված աշխատանքների արդյունքները, լսելու առաջարկություններ արդյունաբերական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու համար, օգտագործելու համագործակցությունը խթանող բոլոր ﬔխանիզﬓերը: Դրանք, մասնավորապես, տեխնոլոգիական հարթակներ ձևավորելն է և գործածելը, պետական աջակցությունը խոհեմ օգտագործելը: Թվարկված ﬔխանիզﬓերի օգտագործումը պետք է ստեղծի իրական հնարավորություններ, նպաստի ապրանքաշրջանառության ընդլայնմանը: Անկասկած, աﬔնակարևոր խթանը մասնավոր ներդրուﬓերն են, և Հայաստանը, հաշվի առնելով դա, ստեղծում է բոլոր պայմանները ներդրուﬓեր ներգրավելու համար՝ չդնելով համարյա ոչ ﬕ սահմանափակում ներդրումային գործունեության համար: «Կարծում եմ, ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականությունը պետք է ﬔծապես նպաստի արդյունաբերության կայուն զարգացմանը, անդամ պետությունների ﬕջև ոլորտում մրցունակության բարձրացմանը, արդյունավետ համագործակցության իրականացմանը, ինչպես նաև ապրանքափոխադրուﬓերի ճանապարհին առաջացած խոչընդոտների վերացմանը»,-նշել է փոխնախարարը:

Համաժողովին մասնակցում էին Հայաստանի պետական կառավարման մարմինների մի շարք պաշտոնյաներ, բիզնեսին առնչվող կառույցների ղեկավարներ, արդյունաբերողներ և գործարարներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մի շարք պաշտոնյաներ, ինչպես նաև Հայաստանում ԵԱՏՄ անդամ պետությունների դեսպաններ և առևտրային ներկայացուցիչներ:

Համաժողովի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների ներկայացուցիչները, ինչպես նաև ԵՏՀ ու Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների գործարար համայնքների ներկայացուցիչները քննարկել են արդյունաբերական կոոպերացիայի զարգացման և համագործակցության ընդլայնման հեռանկարները ԵԱՏՄ շրջանակներում:

Բարձրացվել են ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերական համագործակցության զարգացմանն ուղղված խնդիրներ և առաջարկվել են լուծումներ:

Համաժողովի նպատակն էր  ամրապնդել ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների, գործարար շրջանակների ու բիզնես համայնքների միջև  առկա երկխոսությունը:

Համաժողովի շրջանակներում անցկացվեցին երկու կլոր սեղաններ`   “Արդյունաբերական քաղաքականության հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը” և “ԵԱՏՄ թվային տարածության ձևավորման և զարգացման  խնդիրները” թեմաներով:

Համաժողովի ընթացքում Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի և Մոսկվայի մարզի առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է համագործակցությանմասին համաձայնագիր:

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի շրջանակում:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2016-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,5% (նախորդ տարվա աճը`4.6%), կազմելով 1.152 տրլն. դրամ ($ 2.4 մլրդ):

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000