Արմինֆո. Իրանի Նախագահն իր հետաքրքրվածությունը հայտնեց ԵԱՏՄ հետ ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ, որը կհանգեցնի ազատ առևտրի գոտու ձևավորմանը: Այս մասին դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա հավելել է, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով որքան հնարավոր է արագ հասնել տվյալ համաձայնագրի ստորագրմանը: « Միաժամանակ, մենք քննարկել ենք Պարսից Ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման ծրագրերը: Հայաստանը՝ Իրանի հետ ցամաքային սահման ունեցող ԵԱՏՄ միակ անդամը, շեշտադրում է կատարում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման վրա, այդ թվում՝ ներկայումս իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման շնորհիվ, որը ԵԱՏՄ շրջանակներում մեր գործընկերների համար հարմարավետ և անվտանգ հարթակ կստեղծի դեպի Պարսից ծով, այնուհետև Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար»,-նշել է նախագահը:
Նա անդրադարձել է նաև Մաքսային օրենսգրքի ընդունմանը, նշելով, որ այն ծանրակշիռ քայլ է հետագա ինտեգրման ճանապարհին, քանի որ այն ուրվագծում է անցումը դեպի մեկ միասնական մաքսային կարգավորում տնտեսական միության ողջ տարածքում: Կարևոր է, որ նոր օրենսգրքով սահմանված են առաջադեմ, միջազգային չափանիշներին համապատասխանող մոտեցումներ: Նշված մոտեցումների կիրառումը կդյուրացնի ապրանքների ԵԱՏՄ սահմաններով հատման գործընթացը, կդարձնի այն թափանցիկ, այդ թվում նաև էլեկտրոնային հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով, ինչն էլ հանդիսանում է մեր խնդիրը, ասել է նա:
Ինչպես նիստի արդյունքներով տեղեկացրել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը, ԵԱՏՄ Մաքսային օրենսգիրքն ստորագրել են միայն 3 երկրներ – Ղրզստանը չի ստորագրել, ինչպես նաև չի ստորագրել ԵԱՏՄ առևտրի քաղաքականության զարգացման վերաբերյալ հայտարարությունը: Բայց հետագայում նա ճշգրտրել է, որ ավելի ուշ Ղրղզստանը նույնպես ստորագրել է Մաքսային օրենսգիրքը:
![]() | 5.02 | -0.01 |
![]() | 388.48 | 0.18 |
![]() | 422.28 | -0.11 |
![]() | 480.74 | 1.66 |
![]() | 286.72 | 0.22 |
![]() | 29.14 | -0.15 |
![]() | 56.53 | 0.16 |
![]() | 423.41 | -1.01 |