Արմինֆո. Բիբլոս Բանկ Արմենիան մայր կառույցի`Byblos Bank SAL-ի ներդրումների հաշվին կատարել է ընդհանուր կապիտալի նորմատիվային պահանջը: Դեկտեմբերին տեղի ունեցած 5.2 մլն.դոլար համալրման արդյունքում բանկի ընդհանուր կապիտալը գերազանցեց 30 մլրդ դրամը, որի նվազագույն չափը 2017 թվականի հունվարի 1-ից պետք է լիներ 30 մլրդ դրամ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին բացատրել են բանկում, կապիտալը համալումը կատարվել է փուլերով - հունիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին: Մասնավորապես, հունիսի համալրումը տեղի ունեցավ 15.7մլրդ.դրամի փակ էմիսիայի միջոցով, որն ամբողջովին գնեց մայր կառույցը: Դրանից հետո, սեպտեմբերին և դեկտեմբերին, իսկ մայր կառույցը կապիտալը համալրեց 15.7 մլն-ի սուբօրդինացված վարկերի միջոցով, մասնավորապես սեպտեմբերին $ 10,5 մլն ներդրվեց կապիտալում, իսկ մնացած $ 5.2 մլն –ը`դեկտեմբերին:
Ըստ ԱրմԻնֆո գորչծակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, Բիբլոս Բանկ Արմենիայի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 21,9 մլրդ դրամ, ակտիվները`59,8 մլրդ դրամ, զուտ վարկային ներդրումները`19,7 մլրդ դրամ (50% -ն ուղղված է տնտեսությանը), պարտավորությունները`37,9 մլրդ դրամ: Բանկի կուտակված վնասը կազմել է 2,9 մլրդ դրամ, իսկ առաջին 9 ամիսներին վնասը տարեկան կտրվածքով նվազել է 1.3 մլրդ, մինչև 4.6 մլն դրամ, իսկ միայն երրորդ եռամսյակում հաջողվել է վնասը փոխարինել 187.3 մլն դրամ եկամուտով:
Նշենք, որ Byblos Bank" SAL-ը ներկայացված է 12 երկրներում: Բիբլոս Բանկ Արմենիան հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: Բանկն ունի ընդամենը երկու մասնաճյուղ: Ի սկզբանե բանկի բաժնետերերն էին` Byblos Bank SAL - 65%, ՕՊԵԿ - 25% և KfW - 10%, բայց 2016-ի հունիսից Byblos Bank SAL-ը դարձավ Բիբլոս Բանկ Հայաստանի միանձնյա սեփականատերը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |