Արմինֆո. Հայաստանի մետաղագործական ոլորտում 2016 թվականի 11 ամիսներին արտադրության ծավալը նվազել է 6.3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5.2% աճի համեմատ: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016-ի հունվար-նոյեմբերին ֆերոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 14.3%, մինչև 5870 տոննա: Միայն նոյեմբերին արտադրվել է 608 տոննա ֆերոմոլիբդեն, ինչը 6.2% պակաս է հոկտեմբերի ծավալից:
Հունվար-նոյեմբերին մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 1.6%, մինչև 9760 տոննա, իսկ միայն նոյեմբերին կրճատվել է 4.4%, մինչև 875 տոննա: Մոլիբդենի բրիկետների արտադրությունը կազմել է 367 տոննա (տարեկան անկումը`46.3%): Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 11.8%, մինչև 11656 տոննա, նախորդ տարվա աճը`16%, իսկ ամսական արտադրությունը աճել է 3%, մինչև 1295 տոննա: Պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 26.2%, մինչև 357.5 հազար տոննա, նախորդ տարվա աճը`61.4%, իսկ միայն նոյեմբերին արտադրության ծավալը կազմել է 31.3 հազար տոննա, ամսական անկումը`4.9%:
Ալյումինե փայլաթիթեղի տարեկան արտադրությունը հունվար- նոյեմբերին կրճատվել է 3,5%, մինչև 26210 տոննա, իսկ միայն նոյեմբերին աճել է 39%, մինչև 2365 տոննա:
Պողպատե խողովակների արտադրությունը հունվար- նոյեմբերին նվազել է 24%, մինչև 7312 տոննա (նախորդ տարվա աճը`9.9%), իսկ միայն նոյեմբերին նվազել է 19.9%, մինչև 1042 տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 30.1%, մինչև 7359 տոննա, որից միայն նոյեմբերին արտադրվել է 592 տոննա, ամսական անկումը`4.5%:
Հայաստանում արտադրված բոլոր մետաղները հիմնականում արտահանվում են Եվրոպա և Միացյալ Նահանգներ:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունում ծավալները կրճատվեցին 15%: Մասնավորապես, ֆերոմոլիբդենի արտադրության անկումը կազմեց 14.6%, մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազեց 11.6%, ալյումինե գլանվածքների արտադրությունը նվազեց 45,7%, ցինկի խտանյութինը նվազեց 23%:
Միևնույն ժամանակ, 2015 թվականին աճի արագացում արձանագրվեցին կոնվերտորային պղնձի արտադրությունում- 16%, մինչև 18.2%, պղնձի խտանյութի - 61.4%-ից մինչև 64,1%, ալյումինե փայլաթիթեղի-1,4% և պողպատե խողովակների արտադրություններում - 6,7%: