Արմինֆո. Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճի տեմպերը 2017 թվականին կկազմեն 2.7%: Նման տվյալներ են պարունակում Համաշխարհային բանկի «Համաշխարհային տնտեսության հեռանկարները» զեկույցում:
Իսկ ՀՆԱ-ի ամենամեծ աճը կգրանցվի Թուրքմենստանում - 6.5%: Երկրորդ տեղում կլինի Վրաստանը, որը հանդիսանում է նախկին ԱՊՀ երկիր, որտեղ ՀՆԱ-ի աճը 2017 թ.-ին կանխատեսվում է 5.2%: Ադրբեջանում 2016-ին աճն ակնկալվում է 3%, իսկ 2017 - ին`1.2%: Ղազախստանում ակնկալվում է համապատասխանաբար`0,9% և 2,2%, Բելառուսում `2.5% և 0,5% անկում, Ղրղզստան - 2,2% և 3% աճ, Մոլդովա - 2.2% և 2.8% աճ, Ուկրաինա - 1% և 2% աճ:
Ըստ երկրի պետբյուջեի, Հայաստանի ՀՆԱ աճը 2016 թվականին նախատեսված է 2.2%, 2017-ին` 3.2%: ԱՄՀ կանխատեսմամբ տնտեսական աճը կկազմի 1.9%, ՎԶԵԲ – 2% աճ, Fitch – մինչև 2%, Moody's – Հայստանի ՀՆԱ աճը 2016-ին կդանդաղի մինչև մինչև 2.2%: Հատկանշական է, որ բոլորովին վերջերս ՀՀ Կենտրոնական բանկը նույնպես իջեցրեց երկրի ՀՆԱ-ի կանխատեսումը` մինչև 1.3-1.8%: Անկախ տնտեսագետները գտնում են, որ երկրում, սկսած աշնանից, փաստորեն սկսվել է տնտեսական ռեցեսիա, որը սպառնում է վերածվել երկարաժամկետ տնտեսական լճացման: Իսկ Գյուլումյանի կարծիքով, դրական սոցիալական արդյունքի հասնելու համար Հայաստանը պետք է ամեն տարի արձանագրի առնվազն 5% տնտեսական աճ: