Արմինֆո. 2017 թվականը Հայաստանի թանկարժեք մետաղների շուկան մեկնարկեց գների 5.2% աճով, նախորդ տարվա վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված 4.2% անկման փոխարեն: Ընդ որում, բոլոր թանկարժեք մետաղները հաշվետու ժամանակահատվածում բացասական վեկտրը փոխարինեցին դրականով, իսկ ամենակտրուկ ցատկն արձանագրեց պալադիումը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հունվարի 9-15-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 18152,59 դրամ (շաբաթվա աճը` 3.4%), արծաթ – 254,55 դրամ է (շաբաթական աճը`3.5%), պլատինիում – 14726.29 դրամ (շաբաթվա աճը` 4.2%), պալադիում - 11280,64 դրամ (շաբաթվա աճը`9.6%):
Նշենք, որ 2016 թվականին թանկարժեք մետաղների գները Հայաստանում աճել են 10.1%, մասնավորապես, ոսկին թանկացել է 5.4%, արծաթը` 11.3%, պլատինը`4.5%, իսկ պալադիումը` 19.3%:
RUB | 4.24 | -0.01 |
USD | 387.61 | 0.42 |
EUR | 431.53 | 0.90 |
GBP | 512.07 | 1.25 |
CAD | 285.13 | -0.07 |
JPY | 27.55 | -0.08 |
CNY | 54.61 | 0.05 |
CHF | 458.82 | 0.44 |