Արմինֆո. ՀՀ կառավարությունն աշխատում է հանրապետությանը գազի մատակարարման տարբեր սվոպային սխեմաների շուրջ: Այդ մասին հունվարի 13-ին, ամփոփելով ՀՀ կառավարության գործունեության 100 օրը, հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Վարչապետի խոսքով, Հայաստանին գազի սվոպային մատակարարումները քննարկվել են Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ 2017 թ. առաջին աշխատանքային օրը:
Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման միակ ճանապարհը մշտապես քննարկումների առարկա է դառնում՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացումների համատեքստում: Սակայն, այսօր այն անայլընտրանքային է, քանի որ Իրանից գոյություն ունեցող երկրորդ գազատարը չի կարող ապահովել անհրաժեշտ ծավալները:
ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը ձգտում է Իրանի տարածքով թուրքմենական գազի սվոպային մատակարարումներ կազմակերպել: Խոսքը վերաբերում է թուրքմենական գազի Իրան մատակարարումներին, որն իր հերթին համանման ծավալներ կմատակարարի Հայաստանին:
![]() | 5.53 | -0.06 |
![]() | 395.90 | 0.02 |
![]() | 425.39 | 1.28 |
![]() | 478.76 | 3.90 |
![]() | 295.98 | 0.99 |
![]() | 30.27 | 0.27 |
![]() | 58.43 | 0.18 |
![]() | 430.65 | 3.23 |