Արմինֆո. Տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ Հայաստանի կառավարության ղեկավարն, իրականում, տեղյակ չէ հանրապետության պետական ապարատի միջին օղակի «խայտառակ» աշխատանքի մասին: Նա այդ մասին հայտարարել է հունվարի 16-ի մամուլի ասուլիսում:
Տնտեսագետի ասելով, այսօրվա դրությամբ երկրի պետական ապարատի անձնակազմի առնվազն կեսն իր տեղում չէ և արժանի չէ այն աշխատավաձին, որ ստանում է: Բացի այդ, ինչպես կարծում է Մանասերյանը, մի երկու նախարարություն, ընդհանրապես, հարկավոր է կրճատել, քանի որ դրանք կրկնօրինակող գործառույթ են իրականացնում և այդ կառույցների գործունեության ՕԳԳ զրոյական է: Փորձագետը նաև կոչ է անում դադարեցնել կադրերի ռոտացիայի արատավոր փորձը: «Մարդն իր տեղում իրեն չի արդարացնում, և նրան, հեռացնելու փոխարեն, գործուղում են նոր տեղ», - հայտարարել է նա: Այդ համատեքստում փորձագետը վարչապետի առաջնային խնդիրը համարել է ճիշտ կադրային քաղաքականությունը:
Տնտեսագետը փաստել է, որ Հայաստասնի բոլոր վարչապետերը երկրում դրական փոփոխությունների հասնելու ցանկութնյուն են ունեցել, սակայն, մշտապես զգացվել է թիմային խաղի բացակայություն: Մանասերյանի համար ակնհայտ է իրավիճակը բարելավելու վարչապետ Կարապետյանի ցանկությունը և քաղաքացիական հասարակության հետ ավելի բաց աշխատելու ձգտումը: Միևնույն ժամանակ, տնտեսագետը հաղորդում է, որ կառավարության փոփոխությունից հետո կառավարության աշխատակազմին ուղարկել է 4 տարի առաջ մշակված «Հայաստանի զարգացման ճանապարհային քնարտեզը»` համագործակցության ակնկալիքով: «Փոխարենը` ստացա խայտառակ պատասխան` թե, իբր, շատ դրույթներ արդեն իրագործվել են: Դրա պատճառը միջին օղակի խայտառակ աշխատանքն է», - կարծում է փորձագետը: «Այսօրվա դրությամբ մենք չենք կարող պարծենալ Հայաստանի նախարարների կաբինետի թիմային աշխատանքով, քանի որ շատերը հասկանում են, որ իրական բարեփոխումների իրականացման արդյունքում առանց գործ կմնան: Արդյունքում` նրանք ամեն կերպ խոչընդոտում են դրան, իսկ վարչապետը տղյակ չէ», - հայտարարել է Մանասերյանը: «Կադրային քաղաքականություն կառուցելիս առաջին հերթին անհրաժեշտ է շեշտադրում կատարել ոչ թե կատարողների, այլ նախաձեռնող մարդկանց վրա», - կոչ է արել Թաթուլ Մանասերյանը:
Հիշեցնենք, որ Թաթուլ Մանասերյանը և նրա ղեկավարած «Այլընտրանք» կենտրոնը 2013 թվականին մշակել և իշխանությունների քննարկման էր ներկայացրել Հայաստանի տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզը, որը ներառում էր արտահանման խթանմանը, ԱՏԳ ստեղծմանը, ներդրումների ներգավմանն առնչվող մի քանի տարբեր սցենար: Որպես անկյունաքար դրված էր երկրի մարդկային ներուժի զարգացումը: