Արմինֆո. 2017թ.-ի հունվարի 17-ին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ -ի լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսային մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Աղբյուրի համաձայն, ցուցակված լրացուցիչ արժեթղթերը ներառում են 2,500 ՀՀ դրամ անվանական արժեքով 144,538 հատ բաժնետոմս (ISIN - AMHEZBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են HEZB բորսայական հապավմամբ:
Նշենք, որ 2016 թվականի սեպտեմբերին ցուցակվել էին «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերի նախորդ թողարկումը, որոնք ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Ցուցակված լրացուցիչ բաժնետոմսերը ներառում են 2,500 ՀՀ դրամ անվանական արժեքով 441,186 հատ բաժնետոմս (ISIN - AMHEZBS10ER5), որոնք բորսայում շրջանառվելու են HEZB բորսայական հապավմամբ: Իսկ Բանկի հասարակ անվանական բաժնետոմսերը 2002 թվականից ցուցակված են Բորսայի բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում: Ներկայումս ցուցակված արժեթղթերի ընդհանուր քանակը կազմում է 1 852 533 հատ:
Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկը հանդիսանում է Հայաստանի հնագույն բանկերից մեկը և ստեղծվել է ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում, հանդիսանալով Բնակսոցբանկի իրավահաջորդը: Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1): 1997 թվականին Հայէկոնոմբանկի մեծամասնական վերահսկող բաժնետեր դարձան Սուքիասյանների ընտանիքի անդամները: 2004-ին, բանկը պայմանագիր ստորագրեց ՎԶԵԲ- հետ, ներգրավելով բանկին իր սեփական կապիտալում` 25% + 1 մասնաբաժնով: «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ մաժորիտար բաժնետերերն են`ՎԶԵԲ – 8.2%, Սարիբեկ Սուքիասյան – 33.19%, Խաչատուր Սուքիասյան`12,13%, Ռոբերտ Սուքիասյան - 12,57%, Էդուարդ Սուքիասյան – 8.29%: Ընդհանուր առմամբ, Սուքիասյան ընտանիքին է պատկանում Բանկի բաժնետոմսերի 66,18% մասնաբաժինը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ռենկինգի, Հայէկոնոմբանկի ակտիվները 2016-ի հոկտեմբերի 1-ին կազմել են 129.1 մլրդ դրամ (տարեկան աճը`30.3%), այդ թվում, վարկային ներդրումները կազմել են`72 մլրդ.դրամ (տարեկան աճը` 25.2%), ընդհանուր պարտավորությունները` 104.7 մլրդ դրամ (տարեկան աճը`17.8%): Բանկն ունի 40 մասնաճյուղ, որից 19-ը գտնվում է Երևանում, 20-ը Հայաստանի մարզերում, իսկ 1–ը` Ղարաբաղում: