Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի աշխատանքներին, որի համանախագահներն են հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից` Լյուկ Դեվինյեն: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ քննարկումները հաջորդ ամիս` բանակցային գործընթացում առկա հարցերը վերջնական համաձայնեցնելու նպատակով:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-14-ը Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական՝ հինգերորդ փուլը, բայց փոխհամաձայնությունն արդեն ձեռք է բերվել առևտրին և ներդրումներին վերաբերող ուղղությունների մեծ մասի շուրջ, ինչպես նաև մեծ աշխատանք է կատարվել և համաձայնեցվել առևտրի ու ներդրումների մասին 12-13 ուղղություններից կեսից ավելին: Ինչպես դեկտեմբերի 7-ին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, սպասվում են բանակցություններ տեխնիկական շտկումներ և օրենսդրական փոփոխություններ պահանջող հարցերի շուրջ՝ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության միջոցների, սուբսիդիաների տրամադրման, սանիտարական և ֆիտոսանիտարական վերահսկողության և տնտեսական մրցակցության մասին: ինչպես հայտարարել է Մելքոնյանը, ըստ էության, կմնան հարցեր, որոնք կարելի համաձայնեցնել հաջորդ տարվա փետրվարին: Բոլոր հարցերը, ինչպես նշել է փոխնախարարը, լուծվում են՝ հաշվի առնելով տեղական օրենսդրության պահանջները և երրորդ երկրների նկատմամբ Հայաստանի պարտավորությունները: Միաժամանակ փոխնախարարը հերթական անգամ Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի կնքման նույնիսկ մոտավոր ժամկետներ չի նշել՝ այն պարզ պատճառով, որ գլխավորը, ինչպես ինքն է նշել, քննարկվող համաձայնագրի էությունն է: «Անձամբ ես միշտ շեշտը դնում եմ համաձայնագրի էության վրա՝ հատկապես այն կետերի, որոնք բավական «զգայուն» են Հայաստանի և տեղական բիզնեսի համար, որպեսզի դրանք պատշաճ կերպով ձևակերպված լինեն»,- հայտարարել է Մելքոնյանը: Այնուամենայնիվ, ինչպես հավաստիացրել է նա, շատ քիչ բան է մնացել՝ արդեն արվածի համեմատ:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2016 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է մոտ 4576.3 մլն դոլար, աճելով 8% 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Առևտրի ծավալը ԵՄ երկրների հետ հունվար-նոյեմբերին կազմել է մոտ $ 1 093 2 մլն.դոլար (մասնաբաժինը` 23.9%, աճը`1,9%), իսկ առևտուրն այլ երկրների հետ կազմել է 2 098.1 մլն. դոլար դոլար (մասնաբաժինը`45.8%, աճը`9.4%):