Ուրբաթ, 20 Հունվարի 2017 17:50
Նաիրա Բադալյան

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման կոշտ ծրագիր

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ:

ՀՀ կառավարության՝ 2016թ. դեկտեմբերի 15-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել էր՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն ՀՀ-ում առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբեկտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ ապօրինի ջրօգտագործումը բացառելու ուղղությամբ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Բնապահպանական պետական տեսչություն ջրօգտագործողների ուղարկած հաշվետվությունների և ջրավազանային կառավարման մարմինների կողմից իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ: Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել Արարատյան դաշտում ըստ ոլորտների (խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական) ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման, գերօգտագործման ազդեցության գնահատման, ստեղծված բնապահպանական իրավիճակի, շահագործվող հորատանցքերի փաստացի ծախսի, ջրօգտագործման թույլտվությունների և ձկնաբուծարանների գործունեության վերաբերյալ: Անդրադառնալով գերօգտագործման հետևանքներին՝ ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը նշել է, որ մոտավորապես 205 հորատանցքեր դադարել են շատրվանել, 2016 թ. դրությամբ Սևջուր գետի ակունքների աղբյուրների որոշ խմբեր անհետացել են, ինչի հետևանքով զգալիորեն կրճատվել է Հայաստանի ջրառատ գետերից մեկի՝ Սևջուր գետի սնումն ակունքում, էականորեն կրճատվել է Ակնա լճի մակերեսը և բնական ելքը: 2013-2014 թթ. վտանգվել է 29 համայնքի՝ մոտ 8000 հա հողատարածքների ոռոգումը, 2014 թ. Սևանա լճից օրենքով նախատեսված ծավալից ավելի շատ ջուր է բաց թողնվել, 2013-2014 թթ. կատարվել են լրացուցիչ ծախսեր ՀՀ պետական բյուջեից և այլ աղբյուրներից: Նշվել է նաև, որ ապօրինի ջրօգտագործումը բացառելու նպատակով կատարվել են մի շարք աշխատանքներ. մասնավորապես, 2014թ. առ այսօր Արարատյան դաշտում լուծարվել են 56, կոնսերվացվել՝ 63 և փականային ռեժիմի բերվել՝ 330 ինքնաշատրվանող խորքային հորեր, ինչի արդյունքում խնայված ջրաքանակը կազմել է շուրջ 28808,8 լ/վրկ՝ տարեկան 908,5 մլն մա: Ներկայացվել են նաև ջրային ռեսուրսների կայուն կառավարման առաջարկություններ, որոնք վերաբերում էին, մասնավորապես, ջրօգտագործման համակարգում էներգախնայող և ջրախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, օրենսդրական, ինստիտուցիոնալ և դաշտային միջոցառումների անցկացմանը, նոր հորատանցքերի թույլտվությունների տրամադրման բացառմանը, լքված հորերի փակմանը և վերահսկողության համակարգի ներդրմանը և այլն:

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել բնապահպանական վտանգավոր իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկումը՝ հանձնարարելով ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ: «Տալիս եք շատ կոշտ և առարկայական միջոցառումների ծրագիր և շատ կոշտ հաշվարկում եք այն լիմիտը, որը ձկանը պետք է գնա, ապրոբացիա եք անում ձկան բիզնեսով զբաղվող այն կառույցների հետ, որոնց խոսքին հավատում ենք: Եթե գողանում է, դրա դեմը պետք է առնել, այդտեղ խնդիր չկա, բայց ես ուզում եմ՝ համոզված լինենք, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծելու բիզնեսի համար. ինչ որ ասում ենք՝ իրավունք ունենք ոչ միայն ռեսուրսի տիրոջ, այլև տրամաբանության, բարոյականության տեսանկյունից: Ինչ վերաբերում է սակագներին՝ եթե թվերը ճիշտ են, ապա պետք է սահմանել կոշտ գներ՝ տրամաբանության մեջ, մաքսիմալ կոշտ: Այսօրվանից բոլորն իրենց գործառույթները խստագույնս կատարեն», - ասել է վարչապետը:


Նորություններ
Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը ապահովագրական ընկերությունների շրջանում գլխավորել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը ապահովագրական ընկերությունների շրջանում գլխավորել է "ԻՆԳՈ Արմենիան"
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներովԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը 2021 թվականի տվյալներով
Հայաստանի կապի օպերատորները 2021 թվականի ընթացքում 14 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջեՀայաստանի կապի օպերատորները 2021 թվականի ընթացքում 14 տոկոսով ավելացրել են հարկային վճարումները պետբյուջե
2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գլխավորել է Հայաստանի խոշորագույն հարկատուների ցուցակը
ՎԶԵԲ-ը 25 մլն դոլար կուղղի Հայաստանում փոքր բիզնեսին եւ կին գործարարներին աջակցելու համարՎԶԵԲ-ը 25 մլն դոլար կուղղի Հայաստանում փոքր բիզնեսին եւ կին գործարարներին աջակցելու համար
Տնտեսագետ. Հայաստանի արտահանման կառուցվածքը վերջին 20 տարում խիստ դեգրադացվել էՏնտեսագետ. Հայաստանի արտահանման կառուցվածքը վերջին 20 տարում խիստ դեգրադացվել է
Թուրքիայի հետ ճանապարհների բացումն անհրաժեշտ է դիտարկել նաեւ հնարավորությունների տեսանկյունիցԹուրքիայի հետ ճանապարհների բացումն անհրաժեշտ է դիտարկել նաեւ հնարավորությունների տեսանկյունից
«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ»-ի խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Փափազյանը«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիներ»-ի խորհրդի նախագահ է նշանակվել Դավիթ Փափազյանը
Հայաստանը պարզեցրել է օտարերկրյա ընկերությունների գործունեության մի շարք տեսակների լիցենզավորումըՀայաստանը պարզեցրել է օտարերկրյա ընկերությունների գործունեության մի շարք տեսակների լիցենզավորումը
Հայաստանը հերթական անգամ երկարաձգել է մետաղի ջարդոնի արտահանման արգելքըՀայաստանը հերթական անգամ երկարաձգել է մետաղի ջարդոնի արտահանման արգելքը
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ուկրաինայի ազգային դեպոզիտարիայի միջև hուշագիր է կնքվելՀայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի և Ուկրաինայի ազգային դեպոզիտարիայի միջև hուշագիր է կնքվել
Կառավարությունն աննպատակահարմար է համարում նվազագույն աշխատավարձը մինչեւ 100 հազար դրամ բարձրացնելու ընդդիմության առաջարկըԿառավարությունն աննպատակահարմար է համարում նվազագույն աշխատավարձը մինչեւ 100 հազար դրամ բարձրացնելու ընդդիմության առաջարկը
Փորձագետ. Հայաստանը երբեք չի կարող Թուրքիայի հետ դրական առեւտրային հաշվեկշիռ ունենալՓորձագետ. Հայաստանը երբեք չի կարող Թուրքիայի հետ դրական առեւտրային հաշվեկշիռ ունենալ
Pegasus Airlines ավիաընկերության Ստամբուլ-Երեւան առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ինPegasus Airlines ավիաընկերության Ստամբուլ-Երեւան առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին
ՀԾԿՀ-ն հավանություն է տվել ՀԾԿՀ-ն հավանություն է տվել "Ռոստելեկոմի" միակ արտասահմանյան ակտիվի ՝ GNC - Alfa ընկերության  բաժնետոմսերի 100%-ի վաճառքին
Հովհաննես Խաչատրյանն ընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալՀովհաննես Խաչատրյանն ընտրվել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
2021 թվականին ՎԶԵԲ-ի պորտֆելը Հայաստանում կազմել է ռեկորդային 175 մլն դոլար2021 թվականին ՎԶԵԲ-ի պորտֆելը Հայաստանում կազմել է ռեկորդային 175 մլն դոլար
Փորձագետ. Հայաստանում էներգակիրների գների աճը իշխանության սխալ, չկշռադատված որոշումների հետեւանք էՓորձագետ. Հայաստանում էներգակիրների գների աճը իշխանության սխալ, չկշռադատված որոշումների հետեւանք է
Կառավարությունը ծրագրեր է նախապատրաստում հայրենական արտադրողներին աջակցելու համար՝ թուրքական ներմուծման արգելքի չեղարկման առնչությամբԿառավարությունը ծրագրեր է նախապատրաստում հայրենական արտադրողներին աջակցելու համար՝ թուրքական ներմուծման արգելքի չեղարկման առնչությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններովՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Չատ-բանկ DIRECT-ի օգտատերերին ավանդների և վարկերի ձևակերպում արտոնյալ պայմաններով
Վահագն Խաչատրյանը հայկական կողմից կգլխավորի Բուլղարիայի հետ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովըՎահագն Խաչատրյանը հայկական կողմից կգլխավորի Բուլղարիայի հետ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը
Էկոնոմիկայի նախարար. 2022 թվին Հայաստանը մտադիր է հասնել տնտեսության 7 տոկոս աճիԷկոնոմիկայի նախարար. 2022 թվին Հայաստանը մտադիր է հասնել տնտեսության 7 տոկոս աճի
Apple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին .     iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոցApple Pay-ը հասանելի է Ակբա բանկի հաճախորդներին . iPhone-ի և Apple Watch-ի միջոցով վճարելու ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց
Apple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին որպես iPhone-ի, Apple Watch-ի  միջոցով վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոցApple Pay-ը այսուհետ հասանելի է Կոնվերս Բանկի հաճախորդներին որպես iPhone-ի, Apple Watch-ի  միջոցով վճարման ավելի ապահով, անվտանգ և վստահելի միջոց
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները
Apple Pay-ը հասանելի է Արդշինբանկի հաճախորդների համարApple Pay-ը հասանելի է Արդշինբանկի հաճախորդների համար
2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանը կսահմանափակի 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանը կսահմանափակի "կանխիկի" շրջանառությունը
Բնապահպանական ծրագրերը Արմենալի առաջնահերթությունԲնապահպանական ծրագրերը Արմենալի առաջնահերթություն
Հայաստան-Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը հայկական կողմից կգլխավորի էկոնոմիկայի նախարարըՀայաստան-Ղազախստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը հայկական կողմից կգլխավորի էկոնոմիկայի նախարարը
ԱՆԻՖ հիմնադրամը 1.4 մլն դոլար կներդնի տրանսպորտի եւ բեռնափոխադրումների ոլորտումԱՆԻՖ հիմնադրամը 1.4 մլն դոլար կներդնի տրանսպորտի եւ բեռնափոխադրումների ոլորտում
Հայաստանի տեսչական մարմինը սահմանափակումներ է մտցնում Ղազախստանից, ՌԴ-ից, Չեխիայից եւ Լեհաստանից մի շարք ապրանքների ներմուծման համարՀայաստանի տեսչական մարմինը սահմանափակումներ է մտցնում Ղազախստանից, ՌԴ-ից, Չեխիայից եւ Լեհաստանից մի շարք ապրանքների ներմուծման համար
12 տարվա ընթացքում Հյուսիս-Հարավ ծրագրով կառուցվել է ավտոմայրուղու ընդամենը 5.5% - ը12 տարվա ընթացքում Հյուսիս-Հարավ ծրագրով կառուցվել է ավտոմայրուղու ընդամենը 5.5% - ը
Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներհոսքը մինչեւ 2021թ. հոկտեմբեր աճել է ՕՈՒՆ աճի հաշվինՀայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներհոսքը մինչեւ 2021թ. հոկտեմբեր աճել է ՕՈՒՆ աճի հաշվին
ԵԱԶԲ-ի վերլուծաբանները ներկայացրել են այս տարի առաջին մակրոտնտեսական ամփոփագիրը. տնտեսական ակտիվությունը Հայաստանում ավելացել է 5,2 տոկոսովԵԱԶԲ-ի վերլուծաբանները ներկայացրել են այս տարի առաջին մակրոտնտեսական ամփոփագիրը. տնտեսական ակտիվությունը Հայաստանում ավելացել է 5,2 տոկոսով
Հայաստանի նախագահի ԱՄԷ այցի արդյունքները. Wizz Air Abu Dhabi-ն կսկսի թռիչքներ իրականացնել ԵրևանՀայաստանի նախագահի ԱՄԷ այցի արդյունքները. Wizz Air Abu Dhabi-ն կսկսի թռիչքներ իրականացնել Երևան
Հայաստանի նախագահը և «Մասդարի» ղեկավարը քննարկել են Հայաստանում հողմաէներգետիկայի բնագավառում լայնածավալ ներդրումների հեռանկարներըՀայաստանի նախագահը և «Մասդարի» ղեկավարը քննարկել են Հայաստանում հողմաէներգետիկայի բնագավառում լայնածավալ ներդրումների հեռանկարները
«Մի դրամի ուժը»՝  «City of smile» հիմնադրամին«Մի դրամի ուժը»՝  «City of smile» հիմնադրամին
Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly ARNA-ն նախատեսում է մայիսի վերջին սկսել ավիաթռիչքներըՀայաստանի ազգային ավիափոխադրող Fly ARNA-ն նախատեսում է մայիսի վերջին սկսել ավիաթռիչքները
Կնքվել է գաղտնի գազային համաձայնագիր. Տնտեսագետը հայտարարում է սոցիալական ճգնաժամի խորացման անխուսափելիության մասին՝ գազի թանկացման պատճառով    Կնքվել է գաղտնի գազային համաձայնագիր. Տնտեսագետը հայտարարում է սոցիալական ճգնաժամի խորացման անխուսափելիության մասին՝ գազի թանկացման պատճառով    
IDBank-ը զգուշացնում է․ պահպանեք Ձեր անձնական տվյալներըIDBank-ը զգուշացնում է․ պահպանեք Ձեր անձնական տվյալները
Գազը, ամենայն հավանականությամբ, կթանկանա արդեն ապրիլի 1-ից. Գազը, ամենայն հավանականությամբ, կթանկանա արդեն ապրիլի 1-ից. "Գազպրոմ Արմենիան" սակագների հաշվարկման նոր բանաձեւ է առաջարկել 
ՀՀ կառավարությունը Հայկական ԱԷԿ-ին հերթական փոխառությունն է հատկացրել ռուսական վարկի սպասարկման համարՀՀ կառավարությունը Հայկական ԱԷԿ-ին հերթական փոխառությունն է հատկացրել ռուսական վարկի սպասարկման համար
FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է չվերթների իրականացումը Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսում է չվերթների իրականացումը Երեւան-Ստամբուլ-Երեւան երթուղով
Կառավարությունը կավելացնի սահմանամերձ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումըԿառավարությունը կավելացնի սահմանամերձ համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը
Ջրից եւ էլեկտրաէներգիայից հետո, հնարավոր է, Հայաստանում, կբարձրանա  գազի սակագինըՋրից եւ էլեկտրաէներգիայից հետո, հնարավոր է, Հայաստանում, կբարձրանա  գազի սակագինը
Ներկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքներըՆերկայացվել է ՀՀ-ում «Կանաչ» Ֆինանսավորման ոլորտի օրենսդրական դաշտի ուսումնասիրության արդյունքները
Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մինչեւ 2021 թվականի նոյեմբեր աճել է 3,8 տոկոսովՀայաստանի բանկերի հաճախորդների բազան մինչեւ 2021 թվականի նոյեմբեր աճել է 3,8 տոկոսով
ՀԲ-ն անփոփոխ է թողել 2021-2022 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի  աճի նախկին կանխատեսումը 6,1 տոկոսից մինչեւ 4,8 տոկոս դանդաղում 2023 թվին ակնկալելով տեմպերի մինչեւ 5,4 տոկոս արագացումՀԲ-ն անփոփոխ է թողել 2021-2022 թթ. Հայաստանի ՀՆԱ-ի  աճի նախկին կանխատեսումը 6,1 տոկոսից մինչեւ 4,8 տոկոս դանդաղում 2023 թվին ակնկալելով տեմպերի մինչեւ 5,4 տոկոս արագացում
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարիՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան քարտով կանխիկացնել կենսաթոշակն առանց միջնորդավճարի
Կառավարությունը նվազագույնի է հասցնում հարկային մարմնի եւ հարկատուի միջեւ շփումներըԿառավարությունը նվազագույնի է հասցնում հարկային մարմնի եւ հարկատուի միջեւ շփումները
Ցորեն ներկրողները սնանկությունն օգտագործել են որպես հարկերից խուսափելու միջոցՑորեն ներկրողները սնանկությունն օգտագործել են որպես հարկերից խուսափելու միջոց
Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրումն արդեն սարերի հետևում չէՖիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրումն արդեն սարերի հետևում չէ
Ծրագիրը գերակատարվել է. 2021 թվականին Հայաստանը 8,4 տոկոսով ավելի հարկ է հավաքել, քան նախաքովիդյան 2019 թվինԾրագիրը գերակատարվել է. 2021 թվականին Հայաստանը 8,4 տոկոսով ավելի հարկ է հավաքել, քան նախաքովիդյան 2019 թվին
2021 թվականի 11 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2%-ով2021 թվականի 11 ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 5,2%-ով
Թուրքական Pegasus ավիաընկերությունը Հայաստանի ՔԱԿ-ից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացելԹուրքական Pegasus ավիաընկերությունը Հայաստանի ՔԱԿ-ից Երևան-Ստամբուլ-Երևան չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել
2022 թվականին Սյունիքում լիովին կավարտվի այլընտրանքային ճանապարհների շինարարությունը2022 թվականին Սյունիքում լիովին կավարտվի այլընտրանքային ճանապարհների շինարարությունը
Փետրվարի 1-ից Հայաստանն անցնում է էլեկտրաէներգիայի շուկայի նոր մոդելիՓետրվարի 1-ից Հայաստանն անցնում է էլեկտրաէներգիայի շուկայի նոր մոդելի
Իշխան Մխիթարյան. Համավարակային ճգնաժամը մեզ անակնկալի չի բերելԻշխան Մխիթարյան. Համավարակային ճգնաժամը մեզ անակնկալի չի բերել
"Մեկ պատուհան" էլեկտրոնային համակարգին միացվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը եւ Էկոնոմիկայի նախարարությունը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
25.01.2022
RUB6.14-0.03
USD482.260.63
EUR544.28-1.21
GBP650.09-1.41
CAD381.72-0.56
JPY42.28-0.11
CNY76.040.09
CHF524.48-3.91