Ուրբաթ, 27 Հունվարի 2017 19:08
Նանա Մարտիրոսյան

50 ընկերություններիր ներկայացուցիչներ ծանոթացել են դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին

50 ընկերություններիր ներկայացուցիչներ ծանոթացել են դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման հնարավորություններին

Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ կայացել է սննդարդյունաբերության ոլորտի 50-ից ավելի հայկական ընկերությունների և Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած «Արաս» ազատ տնտեսական գոտու պատվիրակության հանդիպումը։

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, իրանական ազատ տնտեսական գոտու ղեկավարությունը արտադրողներին ներկայացրել է դեպի Իրան հայկական արտադրանքի ներմուծման ընկացակարգերը, «Արաս»-ում գործունեություն ծավալելու հնարավորություններն ու պատասխանել գործարարներին հուզող հարցերին։

Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ողջունել է ներկաներին, հույս հայտնել, որ հանդիպումն արդյունավետ կլինի երկու կողմերի համար՝ նպաստելով առաջիկայում հաջողված համագործակցությանը։

«Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին նկատել է, որ 80 միլիոն բնակչություն ունեցող Իրանը կարող է լավ շուկա դառնալ հայ արտադրողների համար։ «Մեր ազատ տնտեսական գոտին սահմանակից է Հայաստանին և ունի 51 հազար հեկտար մակերես։ Այստեղ ակտիվ գործում են մոտ 400 ընկերություններ` արդյունաբերության տարբեր ոլորտներից։ Ունենք գյուղատնտեսական ապրանքների արտադրման, վերամշակման գործարաններ, ջերմոցային տնտեսություն, ունենք նաև լավ պոտենցիալ մեր տարածքում զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար»,-ասել է Մոհսեն Խադեմ Արաբ Բաղին։
Թարմ և չոր պտուղ-բանջարեղենի վերամշակմամբ զբաղվող «Ագրոլոգ» ընկերությունը, որն անցյալ տարվանից արդեն ներկայացնում է օրգանիկ գյուղատնտեսության ճյուղը, ցանկանում է արտահանել իր արտադրանքն իրանական շուկա։ Ընկերության տնօրեն Տիգրան Ծատուրյանը կարծում է, որ ինչպես Եվրոպայում, այնպես էլ Իրանում այս արտադրանքի պահանջարկը բավականին մեծ է։

Գյուղատնտեսության մեջ անասունների կերերի հավելում և հողերի բարելավիչ համարվող բնական ցեոլիտի արտադրություն ծավալող «Zeolite Pro» ընկերության տնօրեն Ահարոն Չիլինգարյանի խոսքով՝ հետաքրքրված են Իրանում իրենց արտադրանքն իրացնելու հնարավորությամբ՝ կլինի ազատ տնտեսական գոտում գործելու, թե մեկ այլ տարբերակով։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
07.04.2020
RUB6.620.04
USD499.37-2.18
EUR543.060.68
GBP614.92-1.84
CAD356.260.73
JPY45.79-0.14
CNY70.39-0.15
CHF513.230.07



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000