Արմինֆո. Կենտրոնական բանկը պետք է շարունակի խթանել բանկերի խոշորացմանը: Հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ԵՊՀ դոցենտ Բագրատ Ասատրյանը:
Նա նշել է, որ ԿԲ սահմանած պարտադիր կապիտալացման նորմատիվին, որը 2017-ից պետք է լինի առնվազն 30 մլրդ.դրամ, ինքը վերաբերվում է ոչ լուրջ, դա անվանելով ավելի շուտ տեխնիկական, քան Հայաստանի բանկային համակարգի զարգացմանն ուղղված քայլ: «30 մլրդ.դրամ ցուցանիշով չի կարելի մտնել միջազգային ֆինանսական շուկա և ակնկալել երկարաժամկետ մատչելի ռեսուրսներ»,-գտնում է նա:
Նա բերել է Վրաստանի բանկային համակագի օրինակը, որտեղ մեկ խոշոր բանկի կապիտալը գերազանցում է Հայաստանի բանկային համակարգի ողջ կապիտալին: Ընդ որում, Բ.Ասատրյանը հանդես չի գալիս փոքր բանկերին դեմ, բայց միայն խոշոր բանկերի առկայության պայմաններում, որոնց համար բաց կլինեն ճանապարհները դեպի միջազգային շուկաներ:
Նա, ընդհանուր առմամբ, Կենտրոնական բանկը համարում է Հայաստանում գործող ամենաարդյունավետ կառույցը: «Հայաստանի բանկերը բավականին կայուն են և իրացվելի: Բայց կա նաև զարգացման արդյունավետ ուղղություններ փնտրելու անհրաժեշտություն: Կարծում եմ, որ հետագա տարիներին կհաջոցվի դրանց հասնել»,-ընդգծել է նա: Սակայն, այս առումով փորձագետը համաձայնության բացակություն է տեսնում հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների միջև, ինչը, նրա խոսքով, բացասականորեն է ազդում Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա:
Հիշեցնենք, որ Հայստանի բանկային համակարգի կոնսոլիդացումն սկսվեց 2015 թվականին, կապված 2017-ից ընդհանուր կապիտալի նորմատիվի կատարման հետ: 2015-ի վերջին ՊրոԿրեդիտ Բանկը և ԲՏԱ Բանկը համապատասխանաբար միացան Ինեկոբանկին և Հայէկոնոմբանկին, իսկ 2016-ի վերջին Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը և Զարգացման Հայկական Բանկը համապատասխանաբար միացան Արդշինբանկին և ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ: Արդյունքում, 2017 թվականի հունվարի 1-ից Հայստանում գործում են 21 բանկեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Էքսպրես Ռենկինգի, կՀայստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2017 թվականի հունվարի 1-ին կազմել է 648.6 մլրդ դրամ, տարեկան աճը`29,3% (միայն չորրորդ եռամսյակում`12.3%): 2016 թ. կանոնադրական կապիտալները համալրեցին 10 բանկեր, որից 9-ը`IV եռամսյակում: Արդյունքում, ընդհանուր կանոնադրական կապիտալը 2016-ին աճեց 38.3%, մինչև 419.9 մլրդ դրամ: Բանկերի ընդհանուր կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալը կազմում է 65%, իսկ կուտակված շահույթը`25%: 2016 թվականին բանկերի ընդհանուր զուտ շահույթը նվազել է 29.9%, մինչև 18,3 մլրդ դրամ: Բանկային համակարգի նորմատիվայիյն կապիտալը 2016-ին միջին հաշվով աճել է` 26 միլիարդից մինչև 36,5 մլրդ դրամ, կապիտալի համարժեքության նորմատիվը` 24.72% -ից մինչև 38.76%, ընդհանուր իրացվելիության նորմատիվը`29.9% -ից մինչև 37.55%, իսկ ընթացիկ իրացվելիության նորմատիվը`172.13%-ից մինչև 253.83%: (ՀՀ դրամի միջին փոխարժեքը 31.12.2016 թ. դրությամբ կազմել է 483,94 դրամ / $ 1):