Արմինֆո. Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2016 թվականին կազմել է 7315.2 մլն կՎտժ, տարեկան անկումը՝ 6,2%, իսկ միայն դեկտեմբերին աճել է 12.4%, մինչև 700.6 մլն. կՎտժ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականին ՋԷԿ-երը 7.8% կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 2581.5 մլն կՎտժ, ՀԷԿ-երն ավելացրել են 6.6%՝ մինչև 2351.2 մլն կՎտժ, ՀԱԷԿ-ը կրճատել է 14.6%՝ մինչև 2380.5 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 90 հազար Հեգաջոուլ ջերմային էներգիա, տարեկան անկումը` 43.7%: Մյուս աղբյուրների արտադրված էլեկտրաէներգիան հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 1.8 մլն. ԿՎտժ, տարեկան անկումը` 51.4%:
Նշենք, որ 2015-ին Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում աճել էր ընդամենը 0.6%, մինչև 7798.2 մլն կՎտժ, իսկ միայն դեկտեմբերին`9%: 2015 թվականի ընթացքում ՋԷԿ-երը էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել էին 14,8%, ՀԷԿ-երն ավելացրել էին 10.7%, ՀԱԷԿ-ը`13,1%, իսկ ջերմային էներգիայի արտադրությունն աճել էր 10.4%:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |