Արմինֆո. Հայաստանում 2017 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ են մտել էլեկտրաէներգիայի նոր սակագները: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից (ՀԾԿՀ), 2016 թվականի դեկտեմբերի 23-ին:
Ըստ ՀԾԿՀ որոշման, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցվել են 6.2 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ մյուս սպառողներինը՝ 1,22 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն): Մասնավորապես, ջերմային նէլեկտրակայներին մատուցվող գազի սակագների վերանայման մասին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ստացված հայտի հիման վրա ՀԾԿՀ-ն իր նախաձեռնությամբ, համաձայն «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի, սկսեց վերջնական սպառողին մատուցվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
Այսպիսով, ապառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝ 1) 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 33.48 դրամ/կՎտժ (գործող 34.7 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 29.48 դրամ/կՎտժ (գործող 30.7 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, 2) 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 35.98 դրամ/կՎտժ (գործող 37.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն. 3) 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար` ա. ցերեկային սակագին` 41.98 դրամ/կՎտժ (գործող 43.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, 4) 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար, բացառությամբ 5-րդ կետով սահմանված սպառողների՝ ա. ցերեկային սակագին` 44.98 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 34.98 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, 5) ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ ա. ցերեկային սակագին` 40.0 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին` 30.0 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:
Էլեկտրաէներգիայի սակագների վերջին վերանայումը տեղի էր ունեցել 2016 թվականի հունիսի 24-ին, նվազեով 2.58 դրամ կամ 5.9%: 2016-ի օգոստոսի 1-ից սահմանվել էր 46.20 դրամ սակագին, գործող` 48.78 դրամի փոխարեն, իսկ գիշերային սպառողների համար` 36.20 դրամ: Վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման անհրաժեշտության մասին: Վարչապետը կոչ արեց հավասարակշռել սակագների ազդեցությունը բնակչության սոցիալապես անապահով խավերի վրա, ինչպես նաև սակագների խթանիչ ազդեցություն ապահովել բիզնեսի վրա, հատկապես գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում: