Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ՝ համայնքների ղեկավարների և գործարարների հետ մարզի խնդիրներն ու զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:
Վարչապետը նշել է, որ այս շաբաթ նախարարությունները, գերատեսչությունները կսկսեն ներկայացնել ամփոփ ներդրումային ծրագրերը և հաջորդ շաբաթ այն կհրապարակվի: «Կառավարության աշխատակազմը քննարկել է 471 ներդրումային ծրագիր, որից 345-ը համարում ենք իրատեսական: Ծրագրերի ընդհանուր ներդրումային արժեքը կազմում է 2.4 մլրդ դոլար, որից կառավարության աշխատակազմը 2017 թվականի համար հնարավոր է համարում իրագործել 830-850 մլն դոլար արժողությամբ ծրագրերըե,- հայտարարել է վարչապետը՝ ավելացնելով՝ դա չի նշանակում, որ ընթացիկ տարվա ընթացքում հնարավոր կլինի իրականացնել 830-850 մլն դոլարի բոլոր ծրագրերը, քանի որ դա կախված է փոխադարձ աշխատանքից: «Դա այն ներուժն է, որ մենք այս պահին տեսնում ենք: 345 ծրագրի և′ ֆինանսական աղբյուրն է հայտնի, և′ իրագործողը: Ընդ որում՝ սա ամփոփ ծրագիր է, որտեղ կա և′ դրամաշնորհ, և′ համայնքի բյուջե, և′ մասնավոր ներդրում, և′ պետբյուջե, և′ վարկային միջոցե,- ընդգծել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ներկա դրությամբ կառավարությունում քննարկվում է ևս 55 ծրագիր:
RUB | 3.95 | -0.04 |
USD | 387.17 | -0.45 |
EUR | 420.51 | -0.68 |
GBP | 499.95 | -3.34 |
CAD | 277.86 | -0.54 |
JPY | 25.36 | -0.04 |
CNY | 54.35 | -0.10 |
CHF | 446.20 | -1.29 |