Արմինֆո. Հայստանի ապահովագրական ոլորտը 2016 թվականի արդյունքներով վճարել է 2.091 մլրդ.դրամի հարկեր, ինչը 17.8% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարից 1,951 մլրդ. դրամ կազմել են շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2016-ի արդյունքներով տեղ են գտել շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:
Ապահովագրական ընկերությունների շարքում հարկային վճարների գհծով առաջատարն է շարունակում մնալ «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, որը զբաղեցնելով 216-րդ տեղտ (նախորդ տարի` 203 տեղ), վճարելով պետական բյուջեին 588.2 մլն դրամ, որից 543,9 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ: «ԻՆԳՈ Արմենիան» գտնվում է 243 տեղում (նախորդ տարի` 262 տեղ), վճարելով պետական բյուջեին 512 մլն դրամ, որից 475,8 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ: «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը գտնվում է 313 տեղում (նմախորդ տարի` 619 տեղ), վճարել է գանձարանին 390.5 մլն.դրամ, այդ թվում`367.7 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև հաջորդում է «Սիլ Ինշուրանսը» - 501 տեղ (նախորդ տարի` 583 տեղ) վճարել է 224,2 մլն դրամ, որից 212.4 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ: «Արմենիա Ինշուրանս» ընկերությունը գտնվում է 530 տեղում (նախորդ տարի` 601 տեղ), վճարելով 210.4 մլն. դրամ, որից 201,7 մլն.դրամ - շահութահարկ և եկամտահարկ: Իսկ «ՌԵՍՈ» ընկերությունը 655 տեղում է (նախորդ տարի`505 տեղ), վճարելով 165.7 մլն դրամ, որից 149,4 մլն դրամ - շահութահարկ և եկամտահարկ:
Նշենք, որ 2015 թվականին Հայաստանի ապահովագրական ոլորտը 10,3% կրճատեց վճարումները պետական բյուջեին: Առաջատարն էր «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, որին հաջորդում էին` «ԻՆԳՈ Արմենիա», «ՌԵՍՈ», «Սիլ Ինշուրանս», «Արմենիա Ինշուրանս» և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայաստանի ապահովագրական հատվածի ընդհանուր կուտակված շահույթը 2016 թվականին կազմել է 5,2 մլրդ դրամ. աճելով տարեկան կտրվածքով`2.1 անգամ: Տարին շահույթով են եզրափակել գործող 6 ընկերություններից 4-ը հետ: Կուտակված շահույթի գծով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 2,4 մլրդ դրամ է, երկրորդ տեղում `«Արմենիա Ինշուրանսը» - 1.8 մլրդ դրամ է, երրորդն է «Նաիրի Ինշուրանսը» - 1.185 մլրդ դրամ, չորրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան» - 1.179 մլրդ դրամ: 2016 թվականին վնասներ են կուտակել` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը - 849 մլն.դրամ և «ՍԻԼ Ինշուրանսը» - 514 մլն դրամ: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 31.12.2016թ. դրությամբ կազմել է 483.94 դրամ / $ 1).