Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017 16:55
Ալինա Հովհաննիսյան

«Պրոդ Էքսպո-2017» միջազգային ցուցահանդեսին Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը ներկայացնում է 23 ընկերություն

Արմինֆո. Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ մեր երկրի 23 ընկերություն մեկ միասնական տաղավարով փետրվարի 6-10-ը Մոսկվայում մասնակցում են «Պրոդ Էքսպո-2017ե միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտը: Մեր ընկերությունները ցուցադրում են մրգային և բանջարեղենային պահածոներ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ, կաթնամթերք, մսամթերք և ձկնամթերք։

Անցած տարի նույն ցուցահանդեսի մասնակցությունից հետո հայկական ընկերությունները նոր գործարար կապեր են ձեռք բերել, երկարաժամկետ համագործակցության պայմանագրեր կնքել մատակարարների հետ և նկատելիորեն մեծացրել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան:

«Օգտագործելով օտարերկրյա մեծածախ գնորդներին հանդիպելու այս արդյունավետ միջոցը, հայկական սննդարդյունաբերողներն անցած տարի հանդիպել են շուրջ 600 հնարավոր գնորդների, այդ թվում` հանրաճանաչ առևտրային ցանցերի ներկայացուցիչների։ Նոր գործնական կապերի շնորհիվ, շուրջ 186 մլն դրամի չափով արտահանման պայմանագրեր են կնքվելե,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Հայկական ընկերությունները ցուցահանդեսի շրջանակում մասնակցում են նաև մրցույթների, հաղթում տարբեր անվանակարգերում, ինչը նույնպես ապրանքանիշերի ճանաչելիությունն ընդլայնելու, նոր գործընկերների ուշադրությունը գրավելու և արտահանումը խթանող միջոց է։

Սննդի, խմիչքների և սննդային հումքի միջազգային ամենամյա ցուցահանդեսը խոշորագույններից է Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում, որին նախորդ տարի մասնակցել է մոտ 2000 կազմակերպություն՝ ավելի քան 67 երկրից, այցելել է ավելի քան 55 000 մարդ, այդ թվում՝ գնորդ և մատակարար խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԱՎԾ 2016 թ. հունվար-դեկտեմբերի տվյալով, ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական գլխավոր առևտրային գործընկերը՝ 1 միլիարդ 367 միլիոն դոլար առևտրաշրջանառության ծավալով, աճը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ 15.1 տոկոս է: Հայաստանից ՌԴ արտահանման ծավալը 371 միլիոն դոլար է, աճը՝ 51.5 տոկոս: Հայաստանից Ռուսաստան արտահանման մասնաբաժինը հունվար-դեկտեմբերին կազմել է 20.8 տոկոս, արտահանման ծավալը՝ 371 միլիոն դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000