Արմինֆո. Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարության կառուցապատողը կազատվի մաքսային վճարներից: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության փետրվարի 9-ի նիստում:
Ներկայացնելով որոշման նախագիծը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ նախագծի ընդհանուր ներդրումները կազմում են 10.5 մլն. դոլար: Միջպետական համաձայնագրի շրջանակներում, Հայաստանն ստանձնել է կառուցապատողին մի շարք արտոնություններ տրամադրելու պարտավորություն, կապված մաքսային վճարների և շահութահարկի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական դպրոցի դասարանների սարքավորումների առաջին խմբաքանակը Հայաստան է ժամանել փետրվարի 7-ին: Դպրոցը նախատեսված է 650 աշակերտի համար, կունենա հանրակացարան և ժամանակակից ենթակառուցվածք: Ինչպես նախկինում հայտարարել է, նախարար Արմեն Աշոտյանը, դպրոցը պետք է դառնա չինարենի ուսուցման խոշորագույն կենտրոնը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրներում: Դպրոցի շինարարության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի սեպտեմբերի 10-ին: Նախագիծը ֆինանսավորվում է չինական կառավարության կողմից: -