Արմինֆո. Կոնվերս Բանկը, օգտվելով գոծընկերային ցանցի ծառայություններից, Սիրո տոնի կապակցությամբ քարապանների համար գործարկում է 20% Cashback ակցիան: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Կոնվերս Բանկը սիրահարներին հնարավորություն է տալիս Սիրո տոնը նշել սիրելիների հետ՝ հաճելի մթնոլորտում շահավետ պայմաններով և գործարկում երկու ակցիա:
Աղբյուրի համաձայն, փետրվարի 11-14-ը ներառյալ օգտվելով Բանկի գործընկերների լայն ցանցի՝ այդ թվում Tiziano սրճարանի, Food on Wood –ի, TAO Chinese and Japanese Cuisine-ի, Yeraz Lounge-ի, Thomas Smokey Ribs Bar-ի ,Green Bean-ի ծառայություններից և վճարելով Պոս-տերմինալներով՝ քարտապանները կստանան գործարքների գումարի 20 տոկոսի չափով հետվերադարձ:
Բացի այդ, փետրվարի 6-14-ը ներառյալ այցելելով Բանկի մասնաճյուղեր, կարելի է անվճար ստանալ MasterCard Standard/Woman’s պլաստիկ քարտ՝ 5000 ՀՀ դրամ քարտային հաշվին: Ակցիայի մանրամասներին և գործընկերների ցանցին ծանոթանալ կարող եք www.conversebank.am հասցեով:
Ըստ ԱրմԻնֆո գորչծակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, Կոնվերս բանկն ակտիվ քարտերի ընդհանուր թվով, ինչպես նաև Visa քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2016 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի ակտիվ Visa քարտերն ավելացել են 15,3%, տարեկան մինչև 44,3 քարտ: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 33%: Բանկի պլաստիկ տրանսակցիաների ծավալը տարեկան կտրվածքով ավելացել է 14.8%, մինչև 147,7 մլրդ դրամ, այս ցուցանիշով 3-րդ տեղից բարձրանալով 2-րդ տեղ: 2016 թվականի հոկտեմբերի 1-ին Բանկն ունեցել է 101 բանկոմատ և 572 POS- սեփական թերմինալ, տարեկան աճը` համապատասխանաբար 8.6% և 27.4%: ArCa տեղական քարտերի հետ միասին Կոնվերս Բանկը թողարկում և սպասարկում է նաև Visa և MasterCard քարտերը:
![]() | 4.41 | 0.06 |
![]() | 403.24 | -0.19 |
![]() | 434.85 | 0.15 |
![]() | 507.28 | -0.68 |
![]() | 297.07 | 0.12 |
![]() | 27.92 | 0.06 |
![]() | 56.31 | -0.10 |
![]() | 460.85 | -1.11 |