Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գները բարձրացվել են 2.1%, նախորդ շաբաթվա` 0.8% համեմատ: Թանկացումը պայմանավորված էր բոլոր թանկարժեք մետաղների թանկացումներով, ընդ որում, ավելի կտրուկ թանկացել է պալադիումը, բացասական վեկտորը փոխարինելով դրականով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի փետրվարի 13-19-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19281,75 դրամ (շաբաթվա աճը` 2.2%), արծաթ – 276.50 դրամ (շաբաթվա աճը`1.8%), պլատինիում – 15796.34 դրամ (շաբաթվա աճը` 2%), պալադիում - 12028,58 դրամ (շաբաթվա աճը`2.6%):
RUB | 4.32 | 0.03 |
USD | 387.09 | -0.21 |
EUR | 429.94 | 0.08 |
GBP | 509.68 | -0.20 |
CAD | 286.88 | 0.20 |
JPY | 27.10 | 0.11 |
CNY | 54.66 | 0.08 |
CHF | 459.56 | 1.87 |