Արմինֆո. 2017թ.-ի փետրվարի 17-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Աղբյուրի համաձայն, ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 14% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBBB22ER4) բորսայում կշրջանառվեն ARBBB2 բորսայական հապավմամբ:
2017թ.-ի փետրվարի 10-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - ի 1 մլն.դոլար գումարով անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում և ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 8.5% տոկոսադրույքով և 24 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (ISIN - AMARBBB21ER6) բորսայում կշրջանառվեն ARBBB1 բորսայական հապավմամբ:
Նշենք, որ ընդհանուր առմամբ, 2017-ի փետրվարի 10-ի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա Ֆոնդային բորսայում շրջանառվում են – թողարկողների 24 կորպորատիվ պարտատոմսերի 9 թողարկողները, որոնցից 15-ն իրականացվում է 6 թողարկող-բանկերի կողմից, ընդ որում, 13-ը`դոլարային թողարկումներ, որոնք են`Արարատբանկի 6 թողարկումները (5-ը` դոլարային), Ամերիաբանկի 3 թողարկումները (2-ը`դոլարային), Արմսվիսբանկի 3 թողարկումները (բոլորն էլ` դոլարային), ինչպես նաև Անելիք բանկի, Յունիբանկի և Հայբիզնեսբանկի մեկական դոլարային թողարկումները: