Արմինֆո. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը սպառողներին կոչ է անում ակտիվորեն օգտագործել արևային էներգետիկայի հնարավորությունները: Ֆեյսբուքյան իր էջում վարչապետը բոլորին կոչ է անում իրենց տներում տեղադրել և օգտագործել արևային վահանակներ: «Կոչ եմ անում բոլորին տեղադրել արևային վահանակներ իրենց տներում և բիզնեսներում։ Մենք ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ արևային էներգետիկայից չօգտվելն արդեն անտրամաբանական է։ Այս տարի կառավարությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով, որպեսզի այս ոլորտում ունենանք աննախադեպ աճ»:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ԱրմԻնֆո գործակալությունը, անցյալ տարի նոյեմբերի 23-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել էր, որ Հայաստանը պատրաստվում է փոքր և միկրո-կայանների մասսայականության նպատակով մշակել համալիր ծրագիր: Նրա խոսքով, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի յուրաքանչյուր տանիքում տեղադրվի արևային վահանակներ:
Նրա խոսքով, գործընթանցն սկսվել է 2014 թվականին, բայց ակտիվ փուլի մեջ է մտել միայն այսօր: Այլընտրանքային էներգետիկայի զարգացման կլիմայական ներդրումային հիմնադրամը Հայաստանին տրամադրել է 28 մլն.դոլար, որից 2 մլն.դոլարը կլինի դրամաշնորհի, իսկ 26 մլն.դոլարը` վարկի տեսքով: Վարկի պայմանները շատ ձեռնտու են՝ տարեկան 0.25%, 40 տարի մարման ժամկետով և առաջին 20 տարիների համար արտոնյալ ժամանակահատվածով: Դրամաշնորհային միջոցներով կկատարվեն տեղի հետազոտման աշխատանքները, ինչպես նաև նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման մշակումը, որը նախատեսվում է 100-120 մեգավատ հզորությամբ կայանի համար: Դաշտ է պատրաստվում ներդրողների համար`շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից, ինչպես նաև պատրաստվում են օրենսդրական և նորմատիվային ակտեր: Ներկայումս կան 6 նախագծեր, որոնք կհանվեն մրցույթի: Կհաղթի նա, ով կառաջարկի նվազագույն սակագին: