Արմինֆո. Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությանը, «ՌԻԱ Նովոստիին» հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա նաև նշել է հայաստանյան շուկա իրանական բիզնեսի ներգրավման լայն հեռանկարները: Նախարարի խոսքով, Թեհրանը և Երևանն աշխատում են
միմյանց համար բիզնես միջավայրի և ներդրումային հնարավորությունների բարելավման ուղղությամբ: «Այդ գործընթացում կարևոր փուլանիշ է հանդիսացել մեր երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը, ինչ նույնպես կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը»,- ավելացրել է նա: