Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճը 2.1%-ից դանդաղել է մինչև 0.8%: Դա հիմնականում պայմանավորված էր պլատինի վերընթաց տրենդը վայրընթացով փոխարինումով, մինչդեռ ոսկու և պալադիումի աճի տեմպերի դանդաղումը պահպանել է չափավոր դինամիկան:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի փետրվարի 20-26-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 19284,64 դրամ (շաբաթվա աճը` 0.2%), արծաթ – 281.34 դրամ (շաբաթվա աճը`1.8%), պլատինիում – 15726.57 դրամ (շաբաթվա անկումը` 0.4%), պալադիում - 12270,72 դրամ (շաբաթվա աճը`2%):
![]() | 4.83 | 0.00 |
![]() | 386.52 | 0.12 |
![]() | 415.24 | 0.90 |
![]() | 478.40 | 0.81 |
![]() | 284.06 | 0.03 |
![]() | 27.65 | -0.03 |
![]() | 54.62 | -0.17 |
![]() | 427.95 | 1.46 |