Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) պատվիրակությանը` կրթության ծրագրերի պատասխանատու, Կրթության բարելավման ծրագրի իրականացնող թիմի համաղեկավար Նինո Կուտալաձեի գլխավորությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԳՆ մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին Լևոն Մկրտչյանը նշել է, որ կրթության ոլորտում Համաշխարհային բանկի հետ ունեցած համագործակցության արդյունքում մեր երկրում իրականացվել են համակարգային կարևոր փոփոխություններ` հանրակրթությունից մինչև բուհական համակարգ:
Հանդիպման առանցքում եղել է ՀԲ-ի կողմից հաստատված նոր դրամաշնորհային ծրագրի իրականացման մանրամասները: Հայաստանին տրամադրվող 340 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հիմնական իրականացնողը Գնահատման և թեստավորման կենտրոնն է: Դրամաշնորհը 2 բաղադրիչ ունի` ավարտական միասնական քննություններում համակարգչային մեթոդների ներդրում. որպես փորձնական ծրագիր ընտրվել է «Ինֆորմատիկա և ՏՀՏ» առարկան և երկրորդ` բուհական համակարգում ներդնել մագիստրոսական նոր կրթական ծրագիր` գնահատման համակարգի, թեսթավորման և ուսումնական այլ բաղադրիչների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀԲ-ի կողմից ակնկալվող դրամաշնորհային նոր ծրագրին: Նախատեսվում է, որ այն կուղղվի դպրոցական համակարգի արդյունավետության ուսումնասիրմանը, որի արդյունքում կմշակվի ծրագիր դպրոցական շենքերի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
1992 թվականից Հայաստանը Համաշխարհային բանկի անդամ է, 1993 թվականից` Զարգացման միջազգային ասոցիացիայի անդամ: Այդ ընթացքում հանրապետությանը տրամադրվել է 2,3 մլրդ դոլար` վարկերի և դրամաշնորհների տեսքով:
![]() | 5.73 | 0.00 |
![]() | 395.65 | -0.37 |
![]() | 431.46 | 1.14 |
![]() | 490.25 | 3.03 |
![]() | 295.57 | -0.43 |
![]() | 30.50 | 0.03 |
![]() | 58.44 | -0.05 |
![]() | 430.90 | 1.70 |