Արմինֆո. «ՎՏԲ – Հայաստան Բանկը» հայտարարում է կանանց տոներին նվիրված ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում սպառողական ապրանքներն ապառիկով հնարավոր է ձեռք բերել ավելի մատչելի և հարմարավետ գներով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամլո ծառայությունից, մինչև 2017 թ.-ի մայիսի 31-ը, կատարելով գնումներ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գործընկեր-առևտրային կետերից և ձևակերպելով գնումները «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ապառիկ վարկավորման միջոցով, հաճախորդները կստանան մինչև 5% զեղչ ապրանքի արժեքից հավելյալ խանութում գործող զեղչերին: Առաջարկը գործում է «ՎՏԲ-Հայաստան Բանկի» գործընկեր-առևտրային կետերում, որոնց ցանկին կարող եք ծանոթանալ http://vtb.am/retail/akcii/5-discount/5_tokos_ARM.pdf հղումով:
Ապառիկ վարկը ձևակերպվում է հենց առևտրային կետում: Ապառիկ վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթի ներկայացում` անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ), իսկ ուժային կառույցների աշխատակիցների դեպքում՝ նաև անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք: Վարկի գումար՝ 30 000 ՀՀ դրամից մինչև 1 500 000 ՀՀ դրամ:
Վարկի ժամկետ՝ 3 ամսից մինչև 5 տարի: Վարկը ստանալու համար կարող են դիմել 21 տարին լրացած ՀՀ ռեզիդենտ բոլոր ֆիզիկական անձիք, և վարկի մարման պահին վարկառուի տարիքը պետք է չգերազանցի 65 տարին:
Ապառիկ վարկավորման հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://vtb.am/retail/credits/consumercredit/index.php#GoodsByInstallments, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱրմԻնֆո ԼԳ պատարստած «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի» տվյալներով, ըստ մանրածախ վարկավորման ծավալի «ՎՏԲ-Հայաստան Բանկն» առաջատար եռյակում է` 78.01 մլրդ դրամ ծավալով: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկերի բաժինը գերազանցում է 47%-ը: Իսկ ընդհանուր մանրածախ վարկավորման ծավալում «ՎՏԲ-Հայաստան Բանկի» բաժինը հասնում է շուկայի 11%-ին:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: