
Արմինֆո. Հայաստանում ընթացիկ շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղների գները 3.6% կտրուկ ընկել են, նախորդ շաբաթվա` 0.6% աճից հետո: Ընդ որում, վայրընթաց տրենդ ցուցադրեցին բոլոր թանկարժեք մետաղները, իսկ ամենակտրուկ` արծաթը և պլատինը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի մարտի 13-19-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 18964,89 դրամ (շաբաթվա անկումը` 2.6%), արծաթ – 271.69 դրամ (շաբաթվա անկումը`4.6%), պլատինիում – 14964.30 դրամ (շաբաթվա անկումը` 5.6%), պալադիում - 11917,46 դրամ (շաբաթվա անկումը`1.7%):
RUB | 4.83 | -0.01 |
USD | 380.83 | -0.32 |
EUR | 444.28 | -1.09 |
GBP | 512.94 | -0.39 |
CAD | 274.31 | -0.37 |
JPY | 23.98 | -0.17 |
CNY | 54.59 | -0.07 |
CHF | 476.99 | -1.18 |

