Արմինֆո. Առաջիկայում Հայաստան կայցելեն ֆրանսիական երեք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, երկրի ներդրումային հնարավորություններին ծանոթանալու համար: Այս մասին մարտի 16-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ըստ նրա, խոսքը գնում է դեղագործական արդյունաբերության, սննդի արտադրության ոլորտներում ներգրավված ընկերությունների մասին: Այցելության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում: Նախարարն իր անհամաձայնությունն է հայտնել շրջանառվող կարծիքին, որ ֆրանսիական կապիտալը փախչում է Հայաստանից: «Հայաստանյան շուկայից « Orange» ընկերության հեռանալը դեռ չի նշանակում, որ բոլորն են հեռանում: Մանավանդ, որ տվյալ պարագայում մենք գործ ունենք կոմերցիոն գործարքի հետ: Ի տարբերություն «Orange»-ի, մեկ այլ ֆրանսիական խոշոր ընկերություն` «Կարֆուրը», շարունակում է իր գործունեությունը երկրում», - ասել է նախարարը:
Սուրեն Կարայանը գտնում է, որ օտարերկրյա ընկերությունները Հայստանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև այն պատճառով, քանի որ հանրապետությունը կարող է հարթակ դառնալ ավելի մեծ շուկաներ մուտք գործելու համար`Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական Միությանը, Միացյալ Նահանգների և Կանադայի շուկաներ: Նախարարը հավելել է, որ արդեն կան լոգիստիկ լուծումներ, և այդ խնդիրը ներդրողների համար այլևս չի լինի ակտուալ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը դեպի Իրան և Պարսից ծոց տարանցման մեծ մեծ ներուժ ունի: «Մենք պատրաստ ենք պատշաճ պատշաճ ուշադրություն դարձնել որոշ նախագծերին տրանսպորտային լոգիստիկայի ոլորտում: Մեծ ներուժ ենք տեսնում դեպի Իրան և Պարսից ծոց տարանցման ապահովման ուղղությամբ», - ասել էր Սերժ Սարգսյանը, ընդգծելով տարածաշրջանային համագործակցության կարևորությունը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |