Ուրբաթ, 17 Մարտի 2017 14:52
Նաիրա Բադալյան

Պետգնումներ. ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է 2016 թվականի արդյունքները և 2017 թվականի հեռանկարները

Պետգնումներ. ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է 2016 թվականի արդյունքները և 2017 թվականի հեռանկարները

Արմինֆո. Մարտի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի մամուլի ասուլիսը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Նախարարության մամուլի ծառայությունից, Կարեն Թամազյանը լրատվամիջոցներին ներկայացրել է պետական գնումների համակարգում կատարված բարեփոխումները՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացվելիք 4 միջոցառումներից 3-ն արդեն իսկ կատարվել են, իսկ վերջինը կավարտվի հաջորդ շաբաթ: Միջոցառումներից առաջինը, որն ավարտվել է փետրվարին, ներառում է գնման գործընթացների պարզեցումը, պատվիրատուների թվի կրճատումը և մասնակի կենտրոնացված համակարգը:

«Իրականացվեց պետական կառավարման մարմինների շրջանակում գործող ՊՈԱԿ-ների կողմից գնումների կենտրոնացում: Փաստացի, այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կենտրոնացրեց իր ՊՈԱԿ-ների գնումները: Հիմա արդեն աշխատում ենք նաև առողջապահության նախարարության հետ, որպեսզի նրա ներքո գործող ՊՈԱԿ-ների գնումները նույնպես կենտրոնացվեն պետական գնումների էլեկտրոնային համակարգում»,- ասել է փոխնախարարը:

Մյուս միջոցառումը միտված է հակամրցակցային երևույթների զսպման նպատակով գնման գործընթացում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարությունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը:

ՀՀ կառավարության ծրագրով պետական գնումների բնագավառում իրականացված հաջորդ միջացառումը` օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի իրականացվող գնումների՝ թղթայինից էլեկտրոնային համակարգ տեղափոխելու պիլոտային ծրագիրն է, որն ավարտվել է նախորդ շաբաթ:

«Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տվյալ կազմակերպության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում մրցույթներն իրականացվեն Հայաստանի Հանրապետության պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով: Իրականում այն մեզ համար մեծ վստահության քվե է: Նման կազմակերպություն, ինչպիսին է Համաշխարհային բանկը, վստահում է Հայաստանի պետական գնումների համակարգին»,-նշել է Կարեն Թամազյանը:

Փոխնախարարի տեղեկացմամբ` պիլոտային եղանակով էլեկտրոնային գնումների ARMEPS համակարգի միջոցով կազմակերպվել է գնանշման հարցման ընթացակարգ և բաց ազգային մրցույթի ընթացակարգ, որոնց արդյունքում համակարգում ծրագրային խնդիրներ չեն առաջացել: Արդյունքում` ապրիլի 1-ից բոլոր ԾԻԳ-երը կսկսեն Համաշխարհային Բանկի ծրագրերի շրջանակներում նման մրցույթներն իրականացնել ՀՀ պետական գնումների էլեկտրոնային ARMEPS համակարգի միջոցով:

«Նախատեսում ենք նաև բանակցություններ սկսել Ասիական զարգացման բանկի հետ, որպեսզի իրենց գնումները նույնպես սկսեն իրականացնել մեր պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով: Հուսով ենք՝ կարճ ժամանակ անց կկարողանանք նաև ներկայացնել այդ բանակցությունների արդյունքները»,- հավելել է Թամազյանը:

Չորրորդ միջոցառումը, որը կավարտվի մյուս շաբաթվա վերջ, գնման պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացի էլեկտրոնային եղանակով կազմակերպումն է: Կառավարության ծրագրով այս բոլոր միջոցառումները նախատեսված է ավարտել ապրիլի 1-ին:

Փոխնախարարի տեղեկացմամբ` նախատեսում են նաև, որ ապրիլի 1-ից բոլոր պետական ՓԲԸ-ները նույնպես անցնեն պետական գնումների էլեկտրոնային տարբերակին: «Հիմա արդեն աշխատանքները տարվում են: Նախատեսում ենք, որ ապրիլի վերջից բոլոր պետական հիմնադրամները նույնպես կանցնեն դրան և հանրությանը տեսանելի ու հասանելի կլինեն նրանց գնումների ընդունման արդյունքները»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը:

2016թ. պետական գնումների նախնական ամփոփման տվյալներով՝ ընդամենը գնումները 2016թ. կազմել են շուրջ 188.5 մլրդ. դրամ, որից 97.0 մլրդ. դրամը մենաշնորհային գնումներ (լույս, ջուր, կոմունալ այլ ծախսեր, հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլն), իսկ 91.5 մլրդ. դրամը մրցակցային գնումները: Մրցակցային գնումների մեջ ընդամենը 7.2% կազմում է մեկ անձից կատարված գնումները (6.6 մլրդ դրամ), ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 2.5 անգամ (2015թ. 18.3% , 21.2 մլրդ դրամ): Փոխնարարի խոսքով` սա վկայում է այն մասին, որ ավելացել է մրցակցային գնումների ծավալը և մրցակցության աստիճանը: Օրինակ՝ բաց ընթացակարգերով մրցույթների դեպքում միջին մասնակցությունը կազմել է 6.4 կազմակերպություն 1 մրցույթին` նախորդ տարվա 3.4 դիմաց, պարզեցված ընթացակարգերում 3.3` նախորդ տարվա 1.5-ի դիմաց:

Ավելի վաղ, լրագրողների հետ զրույցում, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ «Գնումների մասին» նոր օրենքը կբացահայտի բիզնեսի իրական սեփականատերերին, նույնիսկ նրանց, ովքեր գրանցված են օֆշորում և ցանկանում են մասնակցել պետական գնումներին: Խոսելով նորարարություններից, Ֆինանսների նախարարությունը նշել է, որ օրենքը ենթադրում է նաև արբիտրաժային համակարգ: Խորհուրդը ձևավորվում է նախագահի կողմից, վարչապետի առաջարկությամբ: Մրցույթի հաղթողի որոշման արդյունքում ծագած վեճերի լուծման ծախսերը կազմում են 30 հազար դրամ: Դրական որոշման դեպքում նշվաշ գումարը ետ է վերադրաձվում: Ու թեև խորհրդի անդամների աշխատանքը վճարվում է պետական ​​բյուջեից, ֆինանսների նախարարության հավաստիացումներով, այդ մարմինը պետք է լինի լիովին անկախ կառույց: Իսկ եթե հայցվորը բավարարված չէ ընդունված որոշումից, ապա նա հնարավորություն ունի դիմել դատարան: Ըստ գերատեսչության, 2016 թվականին տեղի է ունեցել 3 հազար մրցույթ, 91 մլրդ դրամ ընդհանուր գումարով, չհաշված գաղտնի գնումները, որից բողոքարկվել է մոտ 100-ը: Նշենք, որ Հայաստանում գնումների ոլորտի առաջին օրենքն ընդունվել է 2000 թվականին: Չնայած հետագա օրենքը սահմանեց պետական գնումների իրականացման հիմնական գաղափարներն ու սկզբունքները, մինչև 2010 թվականը պետական ​​կարիքների համար գնումներն իրականացվել են կենտրոնացված կարգով: Ներկայիս Օրենքը չորրորդն է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլՀայաստանի երկրադիտարկման առաջին՝ «Արմսաթ-1» արբանյակն անցել է իր` վերահսկվող ուղեծրից դուրսբերման փուլ
Փաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլարՓաշինյան․ Վերջին 2 տարում Հայաստանի ՌԱՀ-ում ներդրումները կազմել են շուրջ 450 մլն դոլար
Ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղովՂազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ Ադրբեջանով անցնող երկաթուղով
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. նոյեմբերի 3-7-ը և դոլարով, և ռուբլով գործարքները սկսել են նվազել
Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումըԱկբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը
Fly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբFly Cham ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղովFLYONE ARMENIA ավիաընկերությունը հաջորդ տարի կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան- Բաթում-Երևան երթուղով
Հայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակումՀայաստանը 2025թ. 9 ամիսների արդյունքներով ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականություն վայելող ուղղությունների առաջատար 10-նյակում
Հայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունքՀայաստանում անշարժ գույքի տնօրինման նոր մեխանիզմներ են մշակում. հետադարձ հիփոթեք և կողակցի սեփականության իրավունք
ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամԱԺ կառավարող խմբակցության պատգամավորներն առաջարկում են ամրանների ներկրման պետական տուրքը 29 հազար դրամից դարձնել 55 հազար դրամ՝ մեկ տոննայի դիմաց: Էկոնոմիկայի նախարարությունը պնդում է 45 հազար դրամ
"Գրեյն Գեյթս"-ի ղեկավար․ Ադրբեջանի տարածքով նոր երթուղու օգտագործումը թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի երկրներ ռուսական ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի մատակարարումների կայունությունը
ԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմիցԱրարատԲանկին շնորհվել է «Որակի գերազանցության» մրցանակ՝ Commerzbank AG բանկի կողմից
ԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղըԱԺ փոխնախագահ․ արհեստական բանականությունն առաջիկա տարիներին անճանաչելիորեն կփոխի տնտեսությունը, հասարակական կյանքը, կենցաղը
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԸ՝ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Գերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատունԳերմանիան մինչև 2027 թվականը Հայաստանին կտրամադրի 152 մլն եվրո՝ ի աջակցություն ռազմավարական համագործակցության. ԳԴՀ դեսպանատուն
Հոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշըՀոկտեմբերի վերջին Հայաստանում փաստացի հարկային հավաքագրումները 13,7%-ով գերազանցել են տարեկան ցուցանիշը
Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»Բիզնես վարկի նոր, շահավետ առաջարկ ԱրարատԲանկից․ «Արի մեզ մոտ»
Տնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ էՏնտեսագետ. Դեպի Հայաստան և նրա տարածքով բեռների հոսքի նոր երթուղիների տնտեսական օգուտների մասին դատելը վաղաժամ է
Արդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահԱրդեն ապահովվել է 2025թ. նախատեսված հարկային մուտքերի և պետական տուրքերի 82%-ը․ ՊԵԿ նախագահ
Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ Հուսով եմ՝ աչքով չենք տա․ Փաշինյանը գովել է իրանական ընկերությանը՝ "շինարարության աննախադեպ տեմպերի" համար
Վարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանումՎարչապետ․ Հայաստան հացահատիկի մատակարարումներին առնչվող իրավիճակը բավականին դինամիկ է զարգանում
Երկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակովԵրկու շաբաթ ժամանակ ունեք: Փաշինյանը կարգադրել է բոլորին կենսաթոշակ տրամադրել բացառապես անկանխիկ եղանակով
Կառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանըԿառավարությունը լրացուցիչ 11 մլն դոլար կհատկացնի Պաշտպանության նախարարությանը
Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի Հայաստանում առողջապահական ծառայությունների համընդհանուր ընդգրկման ապահովման վարկային ծրագրի իրականացման համար պատասխանատու  կլինի "Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակը"
Ակնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒԱկնկալվում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան հետագա բեռնափոխադրումները կիրականացվեն Ադրբեջանի տարածքով. ԱԵՈՒ
Ռուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. ՕվերչուկՌուսաստանի և Հայաստանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը շոշափելի ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. Օվերչուկ
ՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղովՌԴ գյուղնախարարություն. Ռուսաստանը հացահատիկի առաջին մատակարարումն է իրականացրել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով անցնող նոր երկաթուղային երթուղով
Ռուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքովՌուսական հացահատիկի առաջին խմբաքանակը երկաթուղով հասել է Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ինIDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
ԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտըԿԲ նախագահ․ Մակրոկայունությունը դարձել է Հայաստանի Հանրապետության այցեքարտը
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
ՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքելՀԿԵ-ն և Հայաստանի զբոսաշրջության ֆեդերացիան համագործակցության մասին հուշագիր են կնքել
ՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինիՀԿԵ տնօրեն․ Ադրբեջանով երկաթուղային երթուղին պահանջված կլինի
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 39,3% - ով
2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով2026 թվականին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումը կավելանա 53 մլն դրամով
Հայաստանում Հայաստանում "Չափումների միասնականության ապահովման մասին" օրենքում  փոփոխությունները նպատակաուղղված են ապրանքների մասին տեղեկատվության ճշգրտության և թափանցիկության բարձրացմանը
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
TUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզTUMO և Astana Hub. դու՝ ինձ, ես՝ քեզ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
07.11.2025
RUB4.730.00
USD382.540.06
EUR441.831.56
GBP501.401.12
CAD271.06-0.26
JPY24.950.07
CNY53.720.02
CHF473.911.25