Հինգշաբթի, 23 Մարտի 2017 17:08
Ալեքսանդր Ավանեսով

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկվել է Հայաստանում ՄՏԿ-ի ստեղծման հնարավորությունը

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկվել է Հայաստանում ՄՏԿ-ի ստեղծման հնարավորությունը

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության գյուղատնտեսության, սննդի և ճանապարհա-շինարարական մեքենաշինության վարչության պետ Եվգենի Կորչևոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հայկական կողմից հանդիպմանը ներկա էին Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

 

«Հայաստանում մեկնարկել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը մեր մոտավոր հաշվարկով կծածկի միջին և խոշոր ֆերմերների գյուղտեխնիկայի պահանջարկը, իսկ փոքր ֆերմերներին ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով ապահովելու և համապատասխան ծառայություններ մատուցելու նպատակով մենք մտադիր ենք ստեղծել մեքենա-տրակտորային կայան», - նշել է նախարար Իգնատի Առաքելյան:

 

Նախարարը նաև հավելել է, որ ռուսական կողմի հետ համատեղ ՄՏԿ-ի ստեղծման հարցն արդեն իսկ քննարկվել է ռուսական կողմի հետ մի շարք հանդիպումների ընթացքում, այդ թվում` նաև ՌԴ-ից Հայաստան ժամանած գյուղատնտեսական տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

 

Պատվիրակության ղեկավար Եվգենի Կորչևոյը իր հերթին կարևորել է հնարավորինս սեղմ ժամկետներում ՄՏԿ-ի ստեղծման հարցը, որպեսզի ընթացիկ տարվա ընթացքում այն գործարկվի: Միաժամանակ նա ընդգծել է ռուսական կողմի պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերել կայանի ստեղծման հարցում:

 

Եվգենի Կորչևոյը հավելել է, որ ՄՏԿ-ի ստեղծման գործընթացն իրականացնելիս հարկավոր է հստակեցնել բոլոր խնդիրները, ճիշտ կազմակերպել մենեջմենթը` ծառայությունների մատուցման բարձր մակարդակ ապահովելու նպատակով:

Հանդիպման ընթացքում ռուսական կողմն առաջարկել է մշակել և ստորագրել ճանապարհային քարտեզ, որում կընդգրկվեն նախատեսվող համատեղ միջոցառումներն ու դրանց ժամանակացույցը, քննարկվել են ՄՏԿ ֆինանսավորման և գործունեության կազմակերպման հնարավոր տարբերակները:

Ռուսաստանյան պատվիրակության կողմից առաջարկություն է հնչել նաև կազմակերպել ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ՄՏԿ-ի մասնագետների այցը Ռուսաստան` տեղում ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և կից սարքավորումներին ծանոթանալու նպատակով: Քննարկվել է նաև համատեղ ջանքերով և ֆինանսավորմամբ փոքր ՄՏԿ-ների ստեղծման հնարավորությունը: -0-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.03.2020
RUB6.30-0.10
USD500.802.37
EUR554.346.12
GBP620.1911.31
CAD355.131.63
JPY46.440.64
CNY71.090.32
CHF524.016.81



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000