Արմինֆո. Բելառուսական «Բելավիաե ավիաընկերությունը 2017 թվականի մայիս ամսվանից վերսկսում է ուղիղ թռիչքներ իրականացնել Մինսկ-Երևան-Մինսկ երթուղով:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, ավիաընկերությունը ստացել է թույլտվություն՝ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
«Ամառային նավիգացիոն շրջանում՝ մայիսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, «Բելավիաե-ն նախատեսում է չվերթներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին»,- նշվում է ՔԱԳՎ հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ «Բելավիաե ավիաընկերությունը նույն երթուղով վերջին չվերթն իրականացրել էր 2016 թվականի փետրվարի 4-ին:
Ավելի վաղ, «Բելավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գուսարովը հաղորդել էր, որ ավիաընկերությունը նախատեսում է չվերթեր իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք ընթացիկ տարվա ամռանը: «Հուսով եմ, որ Բելառուսի և Հայաստանի միջև ուղևորափոխադրման պահանջարկի անկումը ժամանակավոր է: Մենք պլանավորում ենք վերսկսել թռիչքները 2017 թվականի հունիսից», - ասել է Անատոլի Գուսարովը, մեկնաբանելով Մինսկ-Երևան թռիչքների վերսկսման հնարավորությունը:
![]() | 4.83 | 0.00 |
![]() | 386.52 | 0.12 |
![]() | 415.24 | 0.90 |
![]() | 478.40 | 0.81 |
![]() | 284.06 | 0.03 |
![]() | 27.65 | -0.03 |
![]() | 54.62 | -0.17 |
![]() | 427.95 | 1.46 |