Արմինֆո. Հայաստանում գործազրկության մակարդակը 2016 թ.-ին նվազել է 18%, նախորդ տարվա 18.5%-ի համեմատ: Համեմատության համար նմշենք, որ 2014-ին գործազրկության մակարդակը երկրում, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմել էր`17.6%, 2013-ին` 16.2%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, գործազուրկների թիվը Հայաստանում 2016-ին միջին հաշվով կազմել է 221.5 հազար մարդ, տարեկան անկումը` 9.1%: Մայրաքաղաքում գործազրկության մակարդակը նվազել է 27%, իսկ մարզերում` 6,2%: Ավելին, գործազուրկների ընդհանուր թվում տղամարդկանց թիվն ավելացել 17,6%, մինչև 18.3%, իսկ կանայք, ընդհակառակը, նվազել են`19,5% -ից մինչև 17.8%: 2016-ին կարողացել է աշխատանքի տեղավորվել 9546 քաղաքացի, ինչը 5.2% պակաս է 2015 թվականի ցուցանիշից:
Ըստ աղբյուրի, 2017 թվականի առաջին 2 ամսում Հայաստանում հաջողվել է աշխատանքի տեղավորվել 1,159 քաղաքացիների (տարեկան անկումը`26.4%), կամ աշխատանք փնտրողների 0,6%-ը: 2017-ի հունվար-փետրվարին աշխատանք փնտրողների ընդհանուր թիվը կազմել է` 191.9 հազար մարդ, տարեկան աճը`6.1%: Գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում 2017-ի հունվար-փետրվարին հասել է 161.5 հազարի, տարեկան աճը` 2,9%: Այդ թվի մեջ կանայք կազմել են 106.2 հազար (տարեկան անկումը 1.3%), իսկ տղամարդիկ` 55.3 հազար (տարեկան աճը`12,1%):
2016 թվականին գործատուների կողմից ներկայացվել է աշխատատեղերի մասին 22 190 դիմում, (տարեկան անկումը`1.1%), ընդ որում, մեկ թափուր աշխատատեղի միջին բեռնվածությունը կազմել է 631 մարդ (տարեկան աճը` 16.6%): Հունվար-փետրվար ամիսներին գործատուներից ստացվեոլ է 3500 հայտ (տարեկան աճը`2.8%), իսկ մեկ թափուր աշխատատեղի բեռնվբածությունը կազմել է 130 մարդ (տարեկան աճը`17,1%):
Գործազուրկների թվով 2017-ի հունվար-փետրվար առաջատարն է Շիրակի մարզը - 28.6 հազար մարդ, որին հաջորդում է մայրաքաղաքը - 24.9 հազար, Լոռու մարզում այս ցուցանիշը կազմել է 20.1 հազար, Կոտայքի մարզում`18.5 հազար:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, Հայաստանում գործազրկության մակարդակը 2017 թ.-ին կկազմի 18.5%, 2018-2019 թվականերին ամեն տարի նվազելով 0.3-0.4 տոկոսային կետով, համապատասխանաբար կազմելով`18-18,2 և 17,6-18%: Ընդ որում, ՀՀ կենտրոնական բանկի նախորդ, նոյեմբերի կանխատեսումը նախատեսում էր գործազրկության 18.3% մակարդակ, իսկ 2016-ին` վատթարացում - 17,8% -ից մինչև 18,1%: Թարմացվված կանխատեսումները ներկայացվել են ՀՀ կենտրոնական բանկի 2017-ի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում, որտեղ նշվում է, որ 2016-ին նկատվող թույլ պահանջարկն աշխատուժի նկատմամբ կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կվերականգնվի, կապված տնտեսական աճի տեմպերի արագացման հետ, ինչն էլ աստիճանաբար կնպաստի մարդկանց զբաղվածության ավելացմանը: Սակայն, ինչպես նշվում է ծրագրում, 2016-ին աշխատուժի նկատմամբ թույլ պահանջարկը հաջողվեց մասնակիորեն փոխհատուցել շաբաթական միջին աշխատանքային ժամերի ավելացման հաշվին: